ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ցույց է տվել իր ռուսաֆոբական էությունը
Ուշադրության կենտրոնումKadara.ru-ն գրում է, որ ԵԽԽՎ-ում կայացած քվեարկությունից հետո ռուսաֆոբները Հայաստանում կտրուկ ակտիվացել են: Այնտեղ հետագա որոշման համար քվեարկության էր դրվել երկու փաթեթ` հրատապ և ընթացիկ: Հրատապ փաթեթը միաժամանակ ներառում էր Ալեքսեյ Նավալնու հարցը և Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների հիմնախնդիրը (պարբերություններ 1.5.1 և 1.5.2): Այդ փաթեթի օրակարգում ընդգրկելու հարցին հայկական պատվիրակությունը «Կողմ» է քվեարկել, բայց միանգամայն պարզ է, որ դա արվել է ոչ թե Նավալնուն աջակցելու համար, այլ պատվիրակությանը հետաքրքրել է Թուրքիայի վերաբերյալ երկրորդ հարցը:
Երկրորդ, ընթացիկ փաթեթը միարժամանակ ներառել է մի քանի հարցեր, մասնավորապես Եվրոպայում կովիդային անձնագրերի հարցը, հայ ռազմագերիների հարցը և Եվրոպայում խաղաղությանը ռուսական սպառնալիքի հարցը (պարբերություններ 1.5.3-1.5.6)։ Ռուսաստանի պատվիրակությունը քվեարկել է դեմ (կամ ձեռնպահ) այդ փաթեթին, ինչը տրամաբանական է, քանի որ ոչ մի երկիր չի կարող համաձայնվել Եվրոպայում իր սպառնալիքի դրույթի հետ: Բայց Հայաստանի ռուսաֆոբական բանակին այլևս հնարավոր չէ կանգնեցնել: Ներկայացված փաթեթից նշելով ընդամենը միայն մեկ կետ (ռազմագերիների մասին) նրանք փորձում են ապացուցել, որ Ռուսաստանը թշնամի է և չի ցանկանում ռազմագերիների վերադարձը: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան վերադարձված ԲՈԼՈՐ ռազմագերիները վերադարձվել են նույն Ռուսաստանի օգնությամբ: Սա հայտնի ռուսաֆոբների կողմից շատ կեղտոտ մանիպուլյացիա է, որը հստակ ցույց է տալիս, որ նրանց համար գլխավորը ոչ թե գերության մեջ գտնվող հայ զինվորների կյանքն է, այլ դեսպանատներում իրենց տերերին ծառայելը:
Դե, իսկ մենք ուշադրությամբ հետևում ենք նրանց, ովքեր բորբոքում են այս ամենը և հասկանում ենք, թե ով է կանգնած նրանց թիկունքում:
Անի Սիմոնյան
Pressmedia.am