Պաշտոնական Մոսկվան արձագանքեց ղրղզա-տաջիկական բախումներին
Ուշադրության կենտրոնումՌուսաստանը դիմել է Ղրղզստանին ու Տաջիկստանին՝ կոչ անելով խաղաղ լուծել սկսված հակամարտությունը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:
Զախարովայի խոսքերով, Մոսկվայում ողջունում են կողմերի որոշումը՝ ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որն այդ թվում հետևելու է սահմանին տիրող իրավիճակին:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել վիճելի հարցերի կարգավորմանը՝ դիվանագիտական ճանապարհով:
Ավելին՝ այստեղ