Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Թակարդ «Բայրաքթար»-ների համար

Վերլուծություն

Vpk-news.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումը հանկարծակի բռնկվեց և նույնքան արագ էլ մարեց, բայց խոսակցություններն այն մասին, որ ադրբեջանական կողմին հաղթանակ են բերել թուրքական «Bayraktar TB2» գրոհային անօդաչու թռչող սարքերը դեռ շարունակվում են: Արդյո՞ք դա այդպես է, և կարելի է արդյո՞ք «Բայրաքթար»-ը համարել մի տեսակ հրաշք զենք, որը ցանկացած իրավիճակում ապահովելու է ռազմաճակատի ցանկացած հատվածի հաղթանակը:

«Vpk-news.ru»-ի այս և այլ հարցերին պատասխանել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցը:

- Ո՞րն էր հայ-ադրբեջանական հակամարտության գոտում «Բայրաքթար»-ների օգտագործման մարտավարությունը:

- Այն բաղկացած էր երկու տարբերակից: Նախ թռչում են հետախուզական ԱԹՍ-ները, որոնք արձանագրում են հակառակորդի տեխնիկան և մարտական դիրքերը: Սա ի սկզբանե ապակողմնորոշել է հայկական կողմին: Այսինքն` կթռչեն, ապա կդադարեն թռչել: Ըստ ամենայնի, զինծառայողները այդպես են մտածել: Բայց բոլոր թիրախների բացահայտումից հետո սկսել են աշխատել հարվածային ԱԹՍ-ները: Որքան մեզ հայտնի է, նրանք ճակատի գիծ են հասել թևերի տակ կախված չորս հրթիռներով: Երկրորդ հերթին հակամարտության սկզբում հայկական կողմը մեծ նշանակություն չի տվել ԱԹՍ-ներին: Օրինակ, ռազմական տեխնիկան տեղափոխել են նույնիսկ ցերեկը և դրանով իսկ ապաքողարկել այն: Եվ այդ պատճառով էլ շատ թանկ են վճարել: Անկեղծ ասած, ադրբեջանական կողմը թուրք մասնագետների օգնությամբ, ամեն ինչ արել է հստակ և կոնկրետ: Նրանք իրականացրել են թիրախների համակարգված ոչնչացում: Բայց այն, որ այդ ամենի դեմ դժվար էր ինչ որ բան հակադրել, սխալ է: Եվ ահա թե ինչու: Իհարկե, հայկական կողմին հասցված վնասը մեծ է եղել: Բայց այդ պահին քչերն են ուշադրություն դարձրել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հայտարարությանը: Նա ասել էր, որ ԱԹՍ-ների առաջին թռիչքներից հետո ինչ-որ հրաշք է տեղի ունեցել. «Բայրաքթար»-ները սկսել են կա՛մ հպարտորեն ծեփվել գետնին, կա՛մ թռչել հայկական տարածք: Եվ դրան հաջորդել է պարզապես սենսացիոն հայտարարություն: Խաչատրյանը հայտարարել է, որ «Բայրաքթար»-ների ռմբակոծությունը դադարել է ամբողջ չորս օր:

- Իսկ ինչո՞ւ:

- Ինձ համար դա նույնպես մեծ առեղծված է: Իսկապես, ի՞նչ է տեղի ունեցել այդ չորս օրվա ընթացքում: Պատասխանն առաջարկել է ամերիկացի ռազմական փորձագետը, որը վերլուծություն է կատարել և եկել է այնպիսի եզրակացության, որն ամենայն հավանականությամբ հիմնավորված է տիեզերական հետախուզության տվյալներով: Նրա տեղեկություններով «Բայրաքթար»-ների էլեկտրոնային ուղեղների վրա լուրջ ուժ է ազդել: Ամերիկացիները ասում են, որ դա հենց անիծյալ ռուսներն են արել, որոնք նստել են իրենց ՌԵՊ համակարգերում ու դեպի հայկական կողմ տարել ԱԹՍ-ները: Դա եղել է թե չի եղել. մեր դատելու խնդիրը չէ: Բայց մեզ հաջողվել է ձեռք բերել մի քանի սարքին, ինչպես ասում են` տաք «Բայրաքթար»-ներ: Նրանք հայտնվել են մեզ մոտ և գտնվում են Ռուսաստանի ռազմական հետազոտական ինստիտուտներից մեկում:

- Բայց հետո թռիչքները վերսկսվեցին ...

- Այո, դրանք վերսկսվեցին, չնայած կրկին ոչ երկար ժամանակով: Ինչպես հայտնի է դարձել, թուրքերը այն ժամանակ գտել են հակաթույն. նրանց հաջողվել է պաշտպանություն ապահովել ՌԷՊ-երի ազդեցությունից: Բայց այդ հակազդեցությունը տևել է մոտ երկու օր, մինչև անհայտ ՌԷՊ միջոցները կրկին արգելափակելով բոլոր ռադիոալիքները սկսել են «Բայրաքթար»-ներին նստեցնել կամ շեղել ուղղությունը: Հետո կնքվել է զինադադարը:

- Իրականում քանի՞ «Բայրաքթար» է խփվել: Այդ առթիվ կան տարբեր լուրեր, անգամ այնպիսի լուր, որ ոչ մի ԱԹՍ չի վնասվել: Իսկ իրականու՞մ:

- Փաստացի մոտ 15 ԱԹՍ է խփվել, կամ ստիպողական վայրէջք կատարել: Այդ թիվը անհիմն չէ: Գոյություն ունեն մի շարք հետազոտական և հետախուզական հիմնարկներ, որոնք հատուկ հետևում են ընկած (խփված) թռչող սարքերին, ներառյալ հրթիռներին ու ԱԹՍ-ներին: Նրանք վարում են օդային թիրախների ոչնչացման վիճակագրությունը, օրինակ «SIPRI» ինստիտուտը (Շվեդիա): Այսպիսով, նրանք տալիս են տապալված «Բայրաքթար»-ների քանակը ամբողջ աշխարհում և, մասնավորապես, ռազմական գործողությունների գոտիներում: Կարելի է եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղում 13-ից 15 նման ԱԹՍ-ներ են խփվել, որոնց լավագույն պահպանված նմուշները, կրկնում եմ, ուսումնասիրում են ՀՕՊ ակադեմիայի մեր մասնագետները:

- Ստացվում է, որ հակամարտության գոտում եղած խորհրդային և ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերին փնովելը եղել է դիտավորյա՞լ: Արդյո՞ք նրանք կատարել են իրենց առաջադրանքը:

- Իհարկե կատարել են: Իսկ նման հաղորդագրություններին պետք է հանգիստ և զգույշ վերաբերվել: Այդ ամենը այն տեղեկատվական պատերազմի մի մասն է, որն անպայման ուղեկցում է թեժ պատերազմներին: «Բայրաքթար»-ը հիանալիորեն ոչնչացվում է երկու ճանապարհով՝ ՌԷՊ համակարգերով և զենիթահրթիռային համակարգերով: Օրինակ, Լեռնային Ղարաբաղում խոցված ԱԹՍ-ների ուղիղ կեսը խոցել են «Պանցիր»-ները: Այսինքն, ոչ վերջին նորացման «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը հայկական անձնակազմերով ինչպես տեսնում ենք բավականին լավ են աշխատել: Կարելի է պատկերացնել, թե ինչ արդյունք կլիներ, եթե ռուս մասնագետներով «Պանցիր ՍՄ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր լինեին այնտեղ:

- Հիմա նոր հակամարտություն է արյունահոսում մեկ այլ վայրում, և ըստ ամենայնի, Ուկրաինան նույնպես ապավինում է «Բայրաքթար»-ներին որպես հրաշք զենք...

- Այնտեղ իրավիճակն ավելի լուրջ է, բայց և ավելի կանխատեսելի: Մենք արդեն պատրաստվել ենք տարբեր զարգացումների: Ոչ մի ԱԹՍ չի ապահովի Ուկրաինայի հաղթանակը:


Կարեն Սիմոնյան
Pressmedia.am

Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը
Ամենադիտված