Նոր Խարբերդ գյուղում երիտասարդի են դանակահարել. տեսանյութ
TVՄայիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց՝ երբ և որտեղից էր տեղափոխվել երիտասարդը: Ըստ նախնական տվյալների՝ Նոր Խարբերդ գյուղում նրան դանակահարել էին:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գյուղի դաշտում, անասնապահության շուրջ ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել էր 30-ամյա համագյուղացին։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին, տվեց խոստովանական բացատրություն և ներկայացրեց դանակը։
Ավելին՝ այստեղ