Թալանել են ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ը. պատճառվել է խոշոր չափի վնաս
ՀասարակությունՄայիսի 1-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Դավիթ Ալթունյանը և հայտնել, որ ապրիլի 30-ի ժամը 19:40-ից մինչև մայիսի 1-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Այասի փողոցում գտնվող ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ի դռան ճաղավանդակը պոկել, մտել են ներս և մարզասրահից գողություն կատարել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։