Բերման ենթարկվածի մոտ «Մակարով», իսկ մեքենայում՝ փամփուշտներ կային. Տեսանյութ
TVԱպրիլի 30-ին «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, Անդրանիկի փողոցում հայտնաբերեցին և, մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի 14 փամփուշտ։
Ատրճանակն ու փամփուշտներն առգրավվել են։
Ավելին՝ այստեղ