Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Անդրկովկասի ալբանական ժառանգությունը. «Ո՞վ է գոռում` բռնիր գողին»

Վերլուծություն

Iarex.ru-ն գրում է, որ ավելի քան 30 տարի ադրբեջանական քարոզչությունից հորդում է Հայաստանի ժողովրդի դեմոնացման պղտոր հոսք, սուտ ու զրպարտանք նրա պատմության և մշակույթի մասին, և կարելի էր արդեն այդ ամենին ընտելանալ:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի Ճարտարապետների միության նախագահ Էլբայ Գասիմզադեի հրապարակային հայտարարությունները, որոնք նա արել է «Trend Life»-ին տված հարցազրույցում, նույնիսկ այդ ֆոնին, արտառոց են: Իմ մեջ (հոդվածի հեղինակն է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գիտակ, ճարտարապետ Նիկիտա Շանգինը) հայկական արյուն չկա, բայց զուտ մարդկային ձևով, և քանի որ այդ պարոնը պատկանում է ինձ հետ նույն մասնագիտական համայնքին, կարծում եմ, որ նրա ելույթը չպետք է անպատասխան մնա:

Նախ և առաջ, ներկայացնենք պարոն Գասիմզադեի մտքի գոհարներից հատվածներ. «վանդալիզմը հայերի էությունն է…», «հայերը ոչ թե ազգ են, այլ աղքատ խառնամբոխ», «… Հայերը երբեք չեն ունեցել մշտական բնակության վայր, մշակույթ և արվեստ, նրանք թափառել են տեղից տեղ միշտ յուրացնելով ուրիշի մշակույթը, մեզանից գողացել են երաժշտությունը, խոհանոցը, արհեստը, ճարտարապետությունը ... », « ... հայերը մեր հողերում սկսել են բնակություն հաստատել 19-րդ դարի կեսերից, և, ցավոք, նրանք չեն գնահատել ադրբեջանական ժողովրդի մոտակայքում ապրելու երջանկությունը ... »:

Այս ամենը զգացմունքներ արթնացնու՞մ եք: Արթնացնում են ... Սակայն, ձեռնպահ մնանք այս հայտարարությունների էթիկական գնահատումից և կենտրոնանանք Ադրբեջանի Ճարտարապետների միության ներկայիս նախագահի խոսքի պատմական և ճարտարապետական կողմի վրա: Այսպիսով, մեզ հայտնի Հայաստանի մասին առաջին հիշատակումն առկա է Իրանի Էկբատանա քաղաքի մոտակայքում գտնվող ժայռափոր Բեհիսթունի արձանագրության մեջ, որը վերաբերում է մ.թ.ա. 523-521 թվականներին: Հայաստանը բազմիցս հիշատակվում է Պարսից արքա Դարեհ I- ի (մ.թ.ա. 522-486) սեպագրերում, Հերոդոտոսի և Քսենոփոնի գրվածքներում (մ.թ.ա. 5-րդ դար): Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Տացիոսը և շատ այլ հնագույն հեղինակներ ևս գրել են նրա մասին:

Համեմատության համար նշենք, որ ժամանակակից ադրբեջանցիների նախնիների` թուրքերի մասին առաջին հիշատակումը մեր թվարկության 542 թվականի չինական աղբյուրներում է: Ինչպես տեսնում եք, պատմական հեռավորությունը ավելի քան 1000 տարի է: Բայց հարցը դրա մեջ չէ: Այդ դարաշրջանի թուրքերը եղել են Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածքում ապրող ու Անդրկովկասի տարածքի հետ ոչ մի առնչություն չունեցող քոչվոր ժողովուրդներ, իսկ արդեն ամենավաղ աղբյուրներում հայերի մասին խոսվում է որպես զարգացած սոցիալական կապերով և նյութական բարձր մշակույթով նստակյաց ժողովուրդ: Ինչպես ասում է ասացվածքը, «Ո՞վ է գոռում՝ բռնի գողին»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական մշակույթին, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում 18-րդ դարից վաղ ստեղծված իսլամական ճարտարապետության հուշարձաններ պարզապես չկան, և եղածն էլ համեմատած հայկական քրիստոնեական հուշարձանների հետ, առանձնահատուկ արժեք չեն ներկայացնում: Իսկ ընդհանրապես, ի՞նչ է «ադրբեջանական մշակույթը»: Եթե հավատանք ադրբեջանական աղբյուրներին դա միջնադարի բանաստեղծների և գիտնականների տասնյակ անուններ են, որոնց կեսին անհնար է գտնել որևէ համաշխարհային հանրագիտարանում, իսկ մյուս կեսն էլ իրականում իրանական մեծ մշակույթի գործիչներ են:

Դե, իրականում, եթե արդի ադրբեջաներենը ձևավորվել է միայն 19-րդ դարի կեսերին, ապա ի՞նչ ադրբեջանական միջնադարյան պոեզիայի մասին կարող է խոսք լինել: Եվ վերջապես, «ալբանական» տաճարների ու դրանց «հայացման» մասին: Դա երգ է: Թվում է, թե Ադրբեջանում ժամանակակից զանգվածային գիտակցության համար այս «ալբանական» լեգենդը խաղում է նույն դերը, ինչպես հնագույն մարդկանց այն համոզմունքը, որ Երկիրը հարթ է: Կովկասյան Ալբանիան եղել է բազմազգ պետություն, որը գոյություն է ունեցել Ստորին Քուռի ձախ ափին մեր դարաշրջանի առաջին դարերում: Քրիստոնեությունը Կովկասյան Ալբանիա է մտել Հայաստանից 315 թվականին: Արդեն 428 թվականից Կովկասյան Ալբանիան որպես ինքնիշխան պետություն անհետացել է քաղաքական քարտեզից, և նրա ժողովուրդները, մի քանի դարում լուծել են հարևան ուժեղ ժողովուրդների մեջ:

Այսպիսով, ներկայումս Կովկասյան Ալբանիայի առանձին հուշարձաններ պահպանվում են այնտեղ, որտեղ եղել է այդ երկիրը, այսինքն՝ Քուռից հյուսիս: Իսկ սկսած 12-րդ դարից, երբ ծաղկում է ապրել հայկական եկեղեցաշինությունը Կովկասյան Ալբանիայի որևէ ճարտարապետական կառույց չի ստեղծվել: Այնպես որ, Ղարաբաղի տաճարները ոչ մի կապ չունեն ալբանների հետ, և առավել ևս Ադրբեջանի հետ: Իսկ «Ո՞վ է գոռում՝ բռնի գողին»: Իր քաղաքական գոյության ողջ ընթացքում Ադրբեջանը վարում է հայկական ժառանգության հուշարձանների մշակութային ցեղասպանության քաղաքականություն: Դրա նպատակն ակնհայտ է. երկրի երեսից ջնջել հայ ժողովրդի բոլոր հետքերը և դրանով իսկ հիմնավորել ժամանակակից Ադրբեջանի քաղաքական գաղափարախոսությունը, որի էությունը հանգում է երեք թեզի.

-Ադրբեջանցիները Անդրկովկասի բնիկ ժողովուրդն են՝ մշակույթով և պատմությամբ:

-Հայերը եկվոր քոչվորներ են, ովքեր ամեն ինչ գողացել են ադրբեջանցիներից:

-Ադրբեջանի տարածքի քրիստոնեական հուշարձանները ստեղծվել են ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների նախնիների`ալբանացիների կողմից:

Այն փաստը, որ իրականում ամեն ինչ հակառակն է, Ադրբեջանում ոչ ոքի չի անհանգստացնում: Ինչպես ասել է դոկտոր Գեբելսը. «Որքան հրեշավոր է սուտը, այնքան հեշտ է դրան հավատալը»: Այս առասպելից, այս ռազմատենչ շովինիզմից, հայ ժողովրդի դեմոնացումից դուրս չկա ժամանակակից ադրբեջանական քաղաքական գիտակցություն: Առանց դրա փլուզվում է 1918 թվականին արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետականության գաղափարական և քաղաքական ամբողջ կառուցվածքը: Եվ Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ պարոն Էլբայ Գասիմզադեի ռասիստական, ցինիկ-զրպարտիչ ելույթը այդ քաղաքականության ամոթալի դրսևորումներից մեկն է:

Քաղաքակիրթ աշխարհում այդպիսի հանրային հայտարարությունները ենթարկվում են քրեական պատասխանատվության: Պատմությունն արդեն նախադեպ ունի, երբ շատ տաղանդավոր ճարտարապետ Ալբերտ Շպերը Նյուրնբերգի տրիբունալի կողմից դատապարտվել է որպես ռազմական հանցագործ: Սա չպետք է մոռանալ:


Անի Սիմոնյան
Pressmedia.am

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված