Վեդիի ոստիկանության բաժնում եմ Սև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներին Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում


Անվանարկելու փոխարեն աշխատել է պետք

Վերլուծություն
Հայաստանի գործող իշխանությունները քայլ առ քայլ գնում են դեպի իրենց ապազգային նպատակների վերջակետը, Հայաստանը թաղում են օրեցօր խորացող խնդիրների մեջ, շեղում հանրությանը տարատեսակ օրակարգերով, պարպում ընդդիմության ներուժը։
 
Այս իրավիճակում առավել քան տարօրինակ է իրենց ընդդիմադիր և անաչառ հռչակած որոշ ուժերի ու անձանց վարքը, որոնք փոխանակ ջանքեր գործադրեն Փաշինյանի ընդդիմախոսների համախմբման ուղղությամբ, մի բան էլ անվանարկում են այն անձանց, ովքեր կետ առ կետ ներկայացնում են առկա խնդիրները, ժողովրդին թմբիրից դուրս բերելու, իրավիճակը հանուն Հայաստանի հանգուցալուծելու ուղիները։

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն այն գործիչներից է, որ ամիսներ շարունակ ջանքեր է գործադրում ընդդիմությանը մեկ՝ իրատեսական օրակարգի բերելու, Փաշինյանի պարտադրած վտանգավոր ընտրական պայքարին մասնակցելու փոխարեն ճգնաժամային կառավարիչների ժամանակավոր կառավարություն կազմելու ուղղությամբ, մինչդեռ ընդդիմադիր ուժերը գլխահակ պատրաստվում են ընտրությունների՝ ընդունելով Փաշինյանի խաղի կանոնները։
 
Այս իրավիճակում առավել քան տարօրինակ է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամին մեղադրել իր խոստումները չկատարելու մեջ։ Գործիչը քայլ առ քայլ ներկայացրել, կետ առ կետ զգուշացրել է, թե ինչ խնդիրների է բախվելու Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի օրակարգով շարժվելու դեպքում։
Հայաստանյան առաջատար լրատվամիջոցներից մեկն էլ, ոչ ավել, ոչ պակաս, Արտակ Թովմասյանին էր մեղադրել խոստացված 44-օրյա ժամկետում իշխանափոխություն չանելու մեջ։

Մինչդեռ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի կողմից հայտարարված 44-օրյա պայքարը հասել է իր առջև դրված արդյունքին։

Նախաձեռնության փաստարկները ներկայացնենք ստորև․

- «Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա։

- Մարտի 11-ին«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ, Արտակ Թովմասյանը հայտարարեց այս իշխանությունների հրաժարականի համար 44-օրյա պայքար սկսելու մասին։

- Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

- Ապրիլի 25-ին Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որը համապատասխանում էր «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության սահմանած ժամկետի ավարտին։

- Մայիսի 5-ին Արտակ Թովմասյանը ուղերձով դիմեց ԱԺ պատգամավորներին` զգուշացնելով, որ եթե գնան նախընտրական պրոցեսների, կունենանք նոր կորուստներ, և երկիրը ցնցումների չտանելու համար պատգամավորները մինչև մայիսի 10-ը ժամանակ ունեին։

- Մայիսի 11-ին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի տարածքի մի շարք հատվածներ։

Ավելի վաղ Արտակ Թովմասյանն իր հարցազրույցներում և տեսաուղերձներում քանիցս առաջ էր քաշել ճգնաժամային կառավարիչների ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը, որը 6-12 ամսվա ընթացքում փոփոխություններ կաներ գործող Սահմանադրության և ԸՕ-ի մեջ, և դրանից հետո միայն ճիշտ կլիներ կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ ցնցումներից խուսափելու համար։ Ի դեպ, օրեր առաջ նման առաջարկ արեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ժամանակ, թեև արդեն իրավական մեխանիզմներ չկան»,- ասվում է նախաձեռնության պատասխանում։

Իսկ մայիսի 24-ին` ժամը 18։30-ին, Արտակ Թովմասյանը հրավիրում է բոլորին «Դվին» համալիր՝ միասին քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները և մասնակցելու համազգային աղոթքի արարողության։
 
Արմեն Սահակյան
Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը
Ամենադիտված