Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մի քանի դպրոց անցել են հեռավար ուսուցման 2 օր ջուր չի լինելու Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդնավակայանում Անահիտ Ավանեսյանը նոր հայտարարություն է տարածել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2354, մահվան՝ 40 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 295 368 է, մահվան դեպքերինը՝ 7271 Ջերմաստիճակը կտրուկ կնվազի. Եղանակը Հայաստանում Երկար ժամանակով գազ չի լինելու Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներ


«Սա անասելի ծանր է, սակայն ես գիտեմ, որ և՛ մայրս, և՛ ամուսինս ինձ տեսնում են»․ Լուիզա Ղամբարյանը կրկին բեմ բարձրացավ ամուսնու և մոր կորստից հետո

Life

Լուիզա Ղամբարյանի համար այս տարին տրագիկ էր․ 19 օրվա տարբերությամբ նա կորցրեց ամուսնուն՝ բժիշկ–գինեկոլոգ Գեորգի Պողոսյանին և մայրիկին՝ Ալլա Մուրադյանին։ Պատճառը համավարակն էր։

Ամուսնու մահվանից հետո Լուիզան իր մեջ ուժ գտավ բեմ բարձրանալու, սակայն դրանից օրեր անց մահացավ նաև դերասանուհու մայրը։ Երկրորդ կորստից 1 ամիս անց դերասանուհին երեկ առաջին անգամ բեմ բարձրացավ՝ խաղալու «Սև, դառը շոկոլադ» ներկայացումը։

Tert.am Life–ը ներկա է եղել ներկայացման ու զրուցել Լուիզայի հետ։

Դերասանուհու հետ զրուցեցինք կորուստներից հետո բեմ բարձրանալու բարդության մասին։ Նրա համար թեման շատ նուրբ է, վերքն էլ թարմ, միայն նկատեց, որ թե՛ ամուսինը, թե ՛ մայրը իրեն շատ էին սիրում բեմում։

«Ե՛վ մայրս, և՛ ամուսինս միշտ ասում էին, որ ինձ բեմում շատ են սիրում։ Ես չեմ կարող  իրենց սերը թողնել անբավարար, կիսատ կամ ոչ լիարժեք։ Գիտեմ, որ իրենք ինձ տեսնում և հետևում են բեմում։ Ես 20 տարուց ավելի աշխատել եմ Դրամատիկական թատրոնում, որտեղ բոլոր ներկայացումներին ներկա է եղել մայրս։ Սա անասելի ծանր է, որովհետև նա աշխատում էր դահլիճում՝ որպես հսկիչ, ինձ համար շատ ծանր է իր ֆիզիկական բացակայությունը։ Սակայն ես գիտեմ, որ և՛ մայրս, և՛ ամուսինս ինձ տեսնում են, հանուն իրենց և իրենց սիրո չեմ կարող ինչ-որ բան անել ոչ լիարժեք, որովհետև իրենք ինձ սիրում էին բեմում, իմ մշտական հանդիսատեսն էին, հիմա էլ են։ Նրանք ինձ հետ են, տեսնում են, հետևում։ Ես գիտեմ, որ ծափահարող երկու ձեռք կա․ ամուսնուս և մորս ձեռքերը դահլիճում են»,– ասաց դերասանուհին։

Նրա խաղացած ներկայացումն էլ դրամատիկ է։ Յուրաքանչյուր անհատ ունի իր դրաման, որն էլ ներկայացված է Էմմա Պետրոսյանի հեղինակած պիեսում։ Բեմադրության հեղինակը Սուրեն Շահվերդյանն է։ Վերելակում ծավալվող գործողության հերոսները  2 դերասան են՝ Լուիզա Ղամբարյանն ու Արամոն, որոնք ամբողջ ընթացքում բեմում են։

«2014 թվականից խաղում ենք այս ներկայացումը։ Ոչ թե տարեցտարի, այլ ներկայացում առ ներկայացում զգացողությունները փոխվում են․ դժվարանում եմ դա բացատրել, բայց այդ ամենը տեղի է ունենում հենց ներկայացման ժամանակ։ Ըստ իս՝ այս ներկայացումը կազմված է ոչ թե երկու, այլ երեք դերասանից, երրորդը հանդիսատեսն է, որի էներգիայից, տված ազդակներից կախված է քո ներկայացման ձևը՝ հուզականության, ասելիքի ծավալը»,– ասաց դերասանուհին ու նկատեց, որ սա ֆիզիկական իմաստով ակտիվ ներկայացում չէ, ինչը բարդացնում է աշխատանքը։

«Ես ունեմ ներկայացումներ, որտեղ 2–3 ժամ ոչ միայն խոսքն է շատ, այլև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այդ իմաստով «Շոկոլադի» շարժողականությունը քիչ է։ Գործողությունները ծավալվում են վերելակում, ինչը և՛ լավ է, և՛ բարդացնում է աշխատանքը։ Դերասանի համար ինչքան շատ է աշխատելու տարածությունը, այնքան շատ է գործիքակազմը։ Ստատիկ վիճակում հուզել հանդիսատեսին, հրամցնել  քո դրաման, ներաշխարհը և այդպես պահել մոտ 2  ժամ, ավելի բարդ է»,– ասաց նա, միաժամանակ շեշտեց, որ այս պարագայում մասնագիտական հմտություններից բացի կարևոր է դերասանի ապրած կյանքը, աշխարհընկալումը։

«Կարևոր է՝ դու որպես մարդ մինչև այդ ինչպե՞ս ես ընկալել աշխարհը, որպես կին ի՞նչ ես ապրել, ինչպե՞ս ես հաղթահարել քո կյանքի բարդությունները, որպես կին որքա՞ն ես քո ցավը քո մեջ սեղմել ու առաջ անցել։ Այն, ինչ դու փորձում ես ներկայացել կերպարի միջոցով, անպայման, կապ ունի քո ապրածի հետ»,–ընդգծեց Լուիզան։



Ավելին՝ այստեղ

Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել էԱդրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածելՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներգրավվել են գրեթե բոլոր զորատեսակները. ի՞նչ է կատարվում հանրապետության հարավում Մի քանի դպրոց անցել են հեռավար ուսուցման2 օր ջուր չի լինելուԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդնավակայանումԱնահիտ Ավանեսյանը նոր հայտարարություն է տարածելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2354, մահվան՝ 40 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 295 368 է, մահվան դեպքերինը՝ 7271 Ջերմաստիճակը կտրուկ կնվազի. Եղանակը ՀայաստանումԵրկար ժամանակով գազ չի լինելուԵրևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներՏեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում Ford-ը բախվում դեղատան և խաղալիքների սրահի դռներին Երկրաշարժ է գրանցվելՄահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան Բժիշկը նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսը չի կարող վարակել օրգանիզմը COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիները, պատվաստվելով, կարող են խուսափել հիվանդության ծանր ընթացքից «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են հանդիսանում Եվրոպական միության գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, առևտրի կամուրջների ցանցի զարգացումը Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Կենցաղային հարցերն ու խնդիրները լուծելու մեկ հասցե ՝ expert1.am«Ծանր սոցիալական վիճակ է, իսկ պետական համակարգում շռայլ ծախսերը շարունակվում են»․ «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱրթիկում իշխանությունը չի կողմնորոշվում. «Փաստ»«Հրապարակ».Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդըԱնհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար. «Փաստ»Արման Թաթոյանը ոսկոր է դարձել Ադրբեջանի, և որքան էլ զարմանալի չլինի նաև Հայաստանի իշխանությունների կոկորդին.Ռոբերտ ՀայրապետյանՍրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան.Տիգրան ԱբրահամյանTeam Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավորԱնահիտ Ավանեսյանը տեղեկացնում էՏղամարդը նետվել է Դավիթաշենի կամրջից․ հարազատները նրան առավոտվանից որոնում էին. shamshyan.com Դոլարի և ռուբլու փոխարժեքը կտրուկ փոխվել էUcom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն Էրդողանը կրկին թիրախավորել է Հայաստանն ու հայությանը Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ Առանց Հայաստանի ու Արցախի մարտունակ զորքերի որևէ բանակցություններում հաջողության հասնելու հնարավորություն չունենք. Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Եղանակը ՀայաստանումՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԿոտայքի մարզում Toyota-ն մխրճվել է ավազով բարձված ЗИЛ-ի մեջ, վիրավորին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Գործում է տուգանքների լողացող գնացուցակՄեծ քանակությամբ ռազմական տեխնիկա՝ տանկեր, մարտական մեքենաներ, հրետանի. Ինչ է սպասվում հոկտեմբերի 22-ինՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում. Պուտին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2146 նոր դեպք. Ռեկորդային թվով մահ է գրանցվելՄիայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին. Արմեն Նավասարդյան Արտադրամասում պայթյունի հետևանքով կա 7 զոհՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՄահացել է Շահեն Խաչատրյանը Խաչիկ Ասրյան. Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնինՀոկտեմբերի 22-ին Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ Ձկնագողերը «նոր Հայաստանում» ճանապարհ են փակում
Ամենադիտված