Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասին


«Քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության հաստատման, փոխըմբռնման հետ կապված հույսեր են կապում Գագիկ Ծառուկյանի հետ». Ազարյան

Վերլուծություն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու շաբաթից մի քիչ ավելի ժամանակ, մինչ դրանց անցկացումը տարբեր կազմակերպություններ սոցիոլոգիական հարցումների միջոցով փորձում են պարզել, թե քաղաքական որ ուժերն են տեղ ունենալու ապագա խորհրդարանում:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանը նշում է՝ այս օրերին շատ կազմակերպություններ են սոցիոլոգիական հարցումներ իրականացնում, երբեմն այս գործընթացներն իրենց մեջ սուբյեկտիվ տարրեր են պարունակում: «Օրինակ՝ որոշ քաղաքական ուժեր, կազմակերպություններ կարող են հետապնդել որոշակի շահեր, հետևապես ամեն անգամ չէ, որ կարող ենք տեսնել օբյեկտիվորեն արտացոլված իրական պատկերը: «Բիզնես-դիալոգն» իր ռուս գործընկերների հետ սոցիոլոգիական հետազոտություններ է կատարել ընտրություններին ընդառաջ։ Մենք դիտարկել ենք ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական հնարավոր գործընթացները: Բացի դա, կիրառել ենք տարբերվող մեթոդաբանություն»,-լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնում Ազարյանը:

Նշում է՝ իրենք իրականացրել են լրիվ այլ մեթոդաբանությամբ հարցում՝ առավել օբյեկտիվ պատկեր ստանալու համար: «Լրատվամիջոցները կամ կազմակերպությունները հարցումներ իրականացնելիս հետևում են տարիներ ի վեր հաստատված չափանիշներին: Գաղտնիք չէ, որ մեր անցկացվող հարցումների ժամանակ առաջ է մղվում անձնավորումը: Բայց մենք կարծում ենք, որ առաջնային պետք է լինի հարցը, խնդիրը, դրանից հետո միայն անձը: Բոլորիս առջև ծառացած խնդիր կա, ովքե՞ր են լուծելու այդ հարցերը: Հարցումներ իրականացնելիս քաղաքացիներին տեղեկացնում են, որ մասնակցելու են այս մարդիկ, նշում են նրանց  անունները, հետո հարցնում են, թե ում է քաղաքացին տալու իր ձայնը: Անցկացվող հարցումների ժամանակ հնչեցվում է կուսակցության կամ քաղաքական ուժի առաջնորդի անունը և հարց է ուղղվում՝ ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին: Տպավորություն է, թե ընտրվելու դեպքում միայն այդ անձը պետք է լուծի առաջացած խնդիրները: Տեսեք՝ այս ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն և 4 դաշինք: Մենք ասում ենք, որ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն քաղաքական բոլոր ուժերի համար, բայց երբ հարցումներ ենք իրականացնում, որոնց ժամանակ շեշտը դնում ենք անձերի վրա, այդ դեպքում անհավասար պայմաններ ենք ստեղծում հատկապես նոր ձևավորված կուսակցությունների համար, այնպես պետք է անել, որ նրանց դեպքում հակաքարոզչություն չլինի»,-նշում է Ազարյանը: Ընդգծում է՝ անձնավորման հետ կապված լավագույն օրինակը ներկայումս Նիկոլ Փաշինյանն է, Հայաստանի կառավարության պարագայում ամբողջությամբ շեշտադրումը դրված է նրա անձի վրա՝ որպես վարչապետի, իսկ կառավարության մյուս անդամներին քաղաքացիներից շատերն անգամ չեն ճանաչում:

Ազարյանն ասում է՝ իրենց կողմից իրականացվող հարցման հիմնական շեշտադրումը դրվել է երեք հարցի վրա՝ ներքին և արտաքին անվտանգություն, սոցիալական արդարություն, աշխատանք և արժանապատիվ կյանք: «Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության հետ: Ներքին անվտանգությունը համերաշխության գաղափարն է: Ընդ որում՝ ներքին և արտաքին անվտանգությունը սերտորեն կապված են իրար հետ: Որքան լարումը մեր երկրում մեծանում է, այնքան ադրբեջանցիները սկսում են հատել մեր սահմանները և առաջ գալ, ուստի կարևոր է երկրի ներքին անվտանգության կայացումը: Հաջորդիվ կարևոր է սոցիալական արդարության գաղափարը: Երրորդ՝ քաղաքացիները պետք է ապահովված լինեն աշխատանքով և կարողանան հոգ տանել իրենց ընտանիքների մասին: Մեր հարցման ընթացքում առանձնացրել էինք այս երեք գերակա ուղղությունները: Հաջորդիվ մեր քաղաքացիներին հարցնում ենք՝ որն է այն քաղաքական ուժը կամ անձինք, որոնք պետք է լուծում տան այս ոլորտներում առաջացող խնդիրներին, ձեզ ապահովեն աշխատանքով, արժանապատիվ կյանքով և այլն»,-ընդգծում է իրավաբանական գիտությունների դոկտորը:

Այնուհետև Ազարյանը նշում է, թե որն է այն քաղաքական  ուժը որն իրենց հարցման արդյունքում առավելագույն ձայնն է հավաքել, ընդ որում՝ պարզաբանում է, թե ինչու է միայն ամենաշատ ձայն հավաքած ուժի անունը հրապարակում: «Մտավախություն կա, որ եթե հրապարակենք բոլորի անունները, դա կարող է որպես հակաքարոզչություն դիտարկվել քաղաքական որոշ ուժերի և անհատների նկատմամբ: Վերադառնալով հարցումների արդյունքներին: Հարցմանը մասնակցած քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության հաստատման, փոխըմբռնման հետ կապված հույսեր են կապում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նա շփվում է մարդկանց հետ, հոգատար է, իսկ մեր ազգը, ինչ խոսք, հուզական է, և սա նրա համար կարևոր նշանակություն ունի: Աշխատանքի և արժանապատիվ կյանքի ապահովման դեպքում ևս սլաքները լավ իմաստով ուղղվում են դեպի ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը: Գագիկ Ծառուկյանն իր ստեղծած աշխատատեղերով և գործունեությամբ առաջատարն է: Մարդիկ հույս ունեն, որ նա նոր ներդրումներ կանի, աշխատատեղեր կստեղծվեն: Մարդկանց հուզում են սոցիալական հարցերը, նրանք տեսնում են այն աջակցությունը,որ տարիներ ի վեր ցույց է տվել ԲՀԿ-ն՝ ի դեմս նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Մարդիկ տեսնում են, որ նա այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատեղեր է ստեղծել, ներդրումներ կատարել տնտեսության մեջ: Նրանց համար կարևոր է ներքին կայունությունը, իսկ ԲՀԿ առաջնորդը շփվում է մարդկանց հետ, տարիներ շարունակ եղել է մարդկանց կողքին և իր կերպարով կարող է ապահովել ներքին կայունություն ու անվտանգություն: Այսպիսով՝ ամփոփելով նշեմ, որ Երևանում և մարզերում իրականացված հարցման արդյունքում 1117 հարցվողներից  409 քաղաքացի իմ նշած հարցերի շրջանակում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը»,-ասում է Ազարյանը: Կրկին ընդգծում է՝ մյուս կուսակցությունների մասով տվյալներ չեն հրապարակում, քանի որ քաղաքական որոշ ուժերի դեպքում թվերը բավականին փոքր են, իսկ դա նախընտրական այս շրջանում կարող է դիտարկվել որպես հակագովազդ:

Լուսինե Առաքելյան

Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում
Ամենադիտված