Սև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներին Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում «Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև


Ռուսաստանը պետք է տեղը դնի հայ արկածախնդիրներին

Վերլուծություն

Vz.ru-ն գրում է, որ Հայաստանի գալիք ընտրություններում քաղաքական պատկերը բավականին խայտաբղետ է: Ընտրություններին մասնակցում են 26 տարբեր կուսակցություններ և դաշինքներ և նման փոքր հանրապետության համար դա շատ է թվում: Բայց բոլոր քիչ թե շատ արժանի քաղաքական գործիչները զգում են պատմական պահի կարևորությունը և ցանկանում են ինչ որ բան անել:

Երկիրը գտնվում է ամենախորը ճգնաժամի մեջ. նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, այժմ կորցնում է իր սեփական տարածքները (որոնք օկուպացվում են Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պասիվ կամ նույնիսկ լուռ աջակցությամբ): Ուստի յուրաքանչյուր քաղաքական գործիչ մտածում է, որ ճգնաժամի ալիքը իրեն էլ քաղաքական օլիմպ կբարձրացնի այնպես, ինչպես դա եղավ Փաշինյանի հետ 2018 թվականին:

Ռուսաստանը փորձում է չխառնվել հայկական ներքին վեճերին, ինչպես 2018 թվականին չխառնվեց: Դա երկու պատճառ ունի: Նախ, Ռուսաստանի իշխանությունները, սկզբունքորեն, փորձում են բացահայտ չխառնվել ինքնիշխան երկրների ներքին գործերին: Երկրորդ հերթին` կա համոզմունք, որ ով էլ հաղթի Հայաստանում, կլինի բացարձակ ռուսամետ քաղաքական գործիչ: Թվում է, թե այլ կերպ չի էլ կարող լինել. այսօր Հայաստանն ամբողջովին կախված է Ռուսաստանից ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության հարցերով: Սակայն այդ գործնական կախվածությունը չի խանգարում, որ Հայաստանի ընտրությունները ձեռք բերեն այնպիսի ուղղվածություն, որը չափազանց տհաճ է Ռուսաստանի և նրա շահերի համար:

Ներկայումս Հայաստանում նկատվում է հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ, որի վրա փորձում են իրենց առաջ մղել տեղական պոպուլիստները և արևմտյան գրանտակերները: Այդ տրամադրությունների պատճառը վերջերս Սև լճի մերձակայքում հայկական տարածք ադրբեջանցիների ներխուժման նկատմամբ Ռուսաստանի պասիվ դիրքորոշումն է: Հայերը համոզված են, որ Ռուսաստանը պետք է ուժով պաշտպանի իր դաշնակցի ինքնիշխանությունը, այլ ոչ թե անիմաստ և անգամ ստորացուցիչ բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ:

Փորձագետները, իհարկե, բացատրում են ռուսական կողմի գործողությունների տրամաբանությունը: Արդյո՞ք Մոսկվայի համար, մեղմ ասած, խելամիտ կլինի ուժ կիրառելը ՀԱՊԿ-ի դաշնակցին պաշտպանելու համար մի իրավիճակում, երբ ինքը՝ դաշնակիցը (ի դեմս Փաշինյանի), չի օգտագործում այդ ուժը: Փոխանակ հարվածելու ադրբեջանական ներխուժող զորքերին, ապա Մոսկվայից օգնություն խնդրելու պարոն Փաշինյանը ինքն է «բանակցում»՝ հավանաբար իր արտասահմանցի ընկերների խնդրանքով, որպես անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին վարկաբեկելու, ինչպես նաև իր կողմից բազմաթիվ անգամներ հնչեցրած այն վարկածը հաստատելու համար, որ Ղարաբաղը ինքը չի հանձնել, այլ կորցրել է «Ռուսաստանի դավաճանության պատճառով»:

Ընտրողներին դժվար է բացատրել բարդ սխեմաները. նրանց համար շատ ավելի հեշտ է տեղեկանալ Փաշինյանից և այլ արևմտամետ ուժերի քարոզիչներից այն մասին, որ «Ռուսաստանն է արգելում մեզ ուժ գործադրել զավթիչների դեմ»: Եվ տրամաբանական եզրակացություն. «մենք շտապ պետք է փոխենք մեր դաշնակցին»:

Օրինակ Ֆրանսիայով, որի նախագահ Էմանուել Մակրոնը կոպտորեն պահանջել է դուրս բերել ադրբեջանական զորքերը: Իհարկե, նրա խոսքերի հետևում ոչինչ չկա, և Մակրոնը չի ուղարկի իր զորքը Հայաստան, չի պաշտպանի, բայց ասում է ճիշտ բառեր: Իսկ հասարակ մարդկանց համար ձևը հաճախ ավելի էական է, քան էությունը: Այսպիսով, հայերը սկսել են նայել դեպի Արևմուտք: Այո, ոչ բոլորը. հայերի մեծամասնությունը այնքան հուսահատ չէ, որ անջատի ուղեղը, ուստի և շատերը շարունակում են մնալ ռուսամետ: Այնուամենայնիվ, այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում: Բացի ակնհայտ ռուսաամետ ուղղվածությամբ քաղաքական գործիչներից, որոնք պատրաստ են Փաշինյանի օրոք խաթարված ռուս-հայկական հարաբերությունները վերականգնել (օրինակ Վլադիմիր Պուտինի անձնական ընկեր Ռոբերտ Քոչարյանը), կան նաև նրանք, ովքեր խաղում են «ռուսամետ քաղաքական գործիչ»: Լավագույն դեպքում նրանք պոպուլիստներ են, իսկ վատագույն դեպքում` ուղղակի խաբեբաներ:

Իհարկե, ռուս ընթերցողը հարց կտա. ինչու՞ Մոսկվան պետք է մտահոգվի Հայաստանի ճակատագրով, եթե հայերը հաշվի չեն առել Փաշինյանի կառավարման դասերը, եթե Ղարաբաղի կորստից հետո նրանք չեն գիտակցել Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման վնասակարությունը, եթե նրանք դեռ հավատում են «բազմաուղղվածությանը» և անվտանգության Ռուսաստանի այլընտրանքի գոյությանը: Եթե հայերը նորից պատրաստ են Փաշինյան ընտրել թող հետո չնեղանան Երևանի Էրդողանաբադ վերանվանվելուց: Դա այդպես է, բայց կա մի փոքր բայց. Հայաստանի կորուստը հղի է մեծ վնասներով ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի համար:

Եթե Երևանը դուրս գա Մոսկվայի ազդեցության գոտուց, ապա Ռուսաստանը կզրկվի Կովկասում իր միակ դաշնակիցից: Հայերը կարող են լինել բարդ, կոպիտ, միամիտ կամ բանալ գործընկերներ, բայց Ռուսաստանը տարածաշրջանում այլ դաշնակից չունի: Ադրբեջանը խստորեն վերահսկվում է Թուրքիայի, իսկ Վրաստանը ԱՄՆ-ի կողմից: Այո, վրացիները երկմտում են. նրանք արդեն հասկանում են, որ չեն կարող պաշտպանվել Թուրքիայի սողացող տնտեսական օկուպացիայից, բայց վրացական էլիտաները չունեն ուղեղ և/կամ քաղաքական համարձակություն ընտրելու երկու չարիքների միջև և վերջապես կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Հայաստանի կորստի արդյունքում Ռուսաստանը Սև ծովից Կասպից ծով կստանա թուրքական հսկողության տակ գտնվող սանիտարական գոտի, որը կկտրի Ռուսաստանին Մերձավոր Արևելքից: Նման հեռանկարը, մեղմ ասած, հուսադրող չէ, ուստի Մոսկվան պետք է մի կողմ դնի պոպկորնը և հստակ արտահայտի իր դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ, հայտարարի, թե ովքեր են ռուսամետ քաղաքական գործիչները (և օգնի նրանց վարկանիշ ձեռք բերել, օրինակ անձնական հանդիպումների միջոցով), բացահայտի այն արկածախնդիրներին, որոնք ներկիայանում են որպես «ռուսների ընկերներ», բայց որոնց հետ Մոսկվան ոչ մի առնչություն չունի: Եվ պետք է ևս մեկ անգամ դա անել ոչ թե հանուն Հայաստանի և հայության, այլ հանուն Կովկասի տարածաշրջանում ռուսական շահերի:

Անի Սայադյան
Pressmedia.am

Սև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան
Ամենադիտված