Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում «Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու


Փաշինյանի «աղանդավորներ»-ը և ռուսամետ Քոչարյանը․ հայկական ընտրությունների առանձնահատկությունները

Վերլուծություն

Eadaily.com-ը գրում է, որ YouTube- ի «Ներկայումս» ալիքը ցուցադրել է EurAsiaLive ծրագրի հատուկ թողարկումը նվիրված Հայաստանում պաշտոնապես մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին:

Երևանցի հայտնի լրագրող-վերլուծաբան Գևորգ Խաչատրյանը պատասխանել է հաղորդաշարի վարող Նիկոլայ Լիզունովի հարցերին: Գևորգ Խաչատրյանը դեմարշ է որակել Հայաստանի բոլոր փոխարտգործնախարարների հրաժարականը: «Պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Արտաքին գործերի նախարարությունը դարձել էր մի սովորական գրասենյակ այն մարդկանց համար, ովքեր խոսում են անգլերեն, ստացվում է, որ այսօր այնտեղ միայն պահակն է մնացել», - ասել է նա:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին և ԿԸՀ-ից ստացված տեղեկատվությանը, ապա ըստ վերլուծաբանի, ընտրողների հայտարարված թիվը, որը կազմում է երկուսուկես միլիոն մարդ, ավելի քան կասկածելի է: «Եթե մի երկիր ունի երեք միլիոնից մի փոքր ավելի բնակիչ, ապա քանի՞ երեխա կա, որոնք չեն հասել համապատասխան ընտրական տարիքի», - հարցնում է լրագրող-վերլուծաբանը: Հետո խոսվել է խորհրդարան անցնելու հնարավորությունների մասին: Դրա հնարավորությունը, ըստ Խաչատրյանի, ունեն երեք-չորս քաղաքական ուժեր: Մնացածներն, այսպես կոչված, «պրոքսի» են, և պետք չէ նրանց հաշվարկի մեջ առնել:

«Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ձայների ազնիվ հաշվարկով, կարող է հավաքել ձայների առավելագույնը 15 տոկոսը իր «աղանդավորների» հաշվին, ովքեր, մանթրայի նման միայն կրկնում են, որ «նախկիններ»-ը վերադառնում են և շրջապատում ոչինչ չեն տեսնում: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը միանգամայն ընդունակ է վերցնել ձայների 35-40 տոկոսը: Երկիրը փափագում է կոշտ առաջնորդի: «Հայաստան» դաշինքի վարկանիշը անընդհատ աճում է: Մարդիկ վստահում են Քոչարյանին և հուսով են, որ նա պետությունը դուրս կբերի այն փոսից, որի մեջ այսօր այն հայտնվել է: Նա հեղինակություն է վայելում Արևմուտքում և Ռուսաստանում, և ի վիճակի է ներդրումներ ներգրավել ու պատժել մեղավորներին պատերազմում պարտություն կրելու համար:

Ըստ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը ավելի քիչ ձայն կստանա, քան «Հայաստան» դաշինքը առաջին հերթին Սերժ Սարգսյանի այսպես կոչված «հակավարկանիշի» պատճառով: Նրա մասին շատ վատ բաներ են խոսում, չնայած նա ավելի մեղմ քաղաքական գործիչ է: Բայց այստեղ առկա են այնպիսի առանձնահատկություններ, որոնց մասին կարելի է երկար խոսել: Իսկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր վարկանիշով և բոլորին հայտնի պատճառներով կվերցնի 6-7 տոկոս քվեներ: Գևորգ Խաչատրյանը կարծում է, որ չպետք է վախենալ Սերժ Սարգսյանի վերջին օրերի հասարակական ակտիվությունից և ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերից, որ նա Քոչարյանի թիմից ձայների պոկելու սպառնալիք է ներկայացնում: «Նրանք խաղում են նույն խաղադաշտում և գնում են առանձին զուտ մարտավարական տեսակետից, որպեսզի երկու ուժով ավելի շատ մանդատներ ստանան: Սարգսյանը լրացնում է «Հայաստան» դաշինքի օրակարգը: Հենց նա է առաջարկել, որ Փաշինյանը կրակի իր քունքին», - հիշեցրել է նա,- իսկ Փաշինյանն էլ իր հերթին նախկին նախագահին խորհուրդ է տվել նույնը անել, և կրկին սկսել է հեքիաթներ պատմել խաղատանը կորցրած Սարգսյանի միլիոնների մասին, որը, ի դեպ, երբևէ ոչ ոք չի տեսել և նման լուրերը չեն հաստատվել»։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա ներկայումս ընդդիմություն է իր աշակերտ Նիկոլ Փաշինյանին, որը դեռ 2008 թվականին այդ նախկին նախագահի աջ ձեռքն էր, հանրահավաքների պարագլուխը և մարտի 1-ի արյունալի իրադարձությունների անմիջական մասնակիցը: Բայց հետո նրանք բաժանվել են, և ներկայումս Տեր-Պետրոսյանը խաղում է իր դերը և չի կարելի հավատալ նրա դաշինքին Քոչարյանի և Սարգսյանի հետ: «Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համարվում են ռուսամետ քաղաքական գործիչներ: Նրանք լավ անձնական հարաբերություններ ունեն (հատկապես Քոչարյանը) Վլադիմիր Պուտինի հետ, նրանք հույս են դնում Հայաստան ռուսական կապիտալ ներգրավելու վրա և դա ժամանակին արել են որպես նախագահներ: Շշուկներ կան, որ Քոչարյանը արդեն իսկ համաձայնեցրել է միլիարդավոր դոլլարների ռուս-հայկական համատեղ նախագծեր և ներդրումներ», - ասել է հայ լրագրողը:

«Իսկ Նիկոլ Փաշինյանը, ընդհակառակը, կխաղարկի ռուսաֆոբական խաղաքարտը, քանի որ նա ավելի շատ նայում է դեպի Արևմուտք, պարբերաբար «կծում» է Ռուսաստանին (պարտություն պատերազմում, «Իսկանդեր»-ի պայթած տասը տոկոս, ՀԱՊԿ-ը չի օգնում և այլն)», - ասել է Խաչատրյանը, - այստեղ պետք է հասկանալ. Փաշինյանը անառողջ անձնավորություն է, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունի: 2008 թվականի մարտից հետո տասներեք տարի հետևելով նրան, կարդալով և ունկնդրելով նրա մեջբերումներ, արձանների հանդեպ նրա մարմնական ցանկությունները, կարող ենք հաստատապես ասել, որ նա հիվանդ է, և հենց այդ պատճառով էլ նրա վրա են խաղադրույք կատարել երեք տարի առաջ։ Իզուր չէ Ռոբերտ Քոչարյանը ասել, որ պատրաստ է բանավիճել նրա հետ, բայց նախ նա պետք է ներկայացնի բժշկական եզրակացություն առողջության մասին», - հեգնել է Գևորգ Խաչատրյանը:


Անի Սայադյան
Pressmedia.am

Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկում
Ամենադիտված