Կորոնավիրուսով վարակված տղամարդը դեպրեսիայի մեջ է ընկել և դանակահարել իր 3 տարեկան դստերը
ՀասարակությունՀնդկաստանում կորոնավիրուսով վարակված 50-ամյա տղամարդը դանակահարել է իր 3 տարեկան դստերը, վնասել իր կնոջն ու ևս երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է India Today ամսագիրը:
Ըստ թերթի, հունիսի 11-ի երեկոյան տղամարդը մտել է այն սենյակ, որտեղ քնած են եղել նրա կինն ու երեխաները, դանակով կտրել է 3 տարեկան դստեր կոկորդը, ապա հարձակվել կնոջ վրա, բայց վերջինս դիմադրություն է ցույց տվել: Արդյունքում, տղամարդը միայն հասցրել է վիրավորել կնոջը և երեք այլ դուստրերին՝ 2-15 տարեկան. Նրանց բոլորին հաջողվել է փախչել և այդպիսով փրկվել դաժան հաշվեհարդարից: Նշվում է, որ մարդասպանի 12-ամյա որդուն ևս հաջողվել է փախչել հարազատների մոտ․ նա չի տուժել:
Ավելին՝ այստեղ