Բելգորոդի մարզից շուրջ 9000 երեխա կտարհանվի գնդակոծությունների պատճառով Շուրջ 2 տասնյակ մեքենա արգելափակվել է ձյան շերտում և ցեխակույտում. ՆԳՆ Անհարթ արևային վահանակները կարող են կլանել 66 % և ավելի արևի լույս Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են Փաշինյանի նեղացկոտ շնորհավորանքը Պուտինին ԲԱՑԱՌԻԿ. Ինչպե՞ս է Փաշինյանը վախեցրել Ոսկեպարի բնակիչներին Խցանում, ձյուն, մերկասառույց. իրավիճակը Չայնիի ոլորաններում Լիբիան փակում է Թունիսի հետ սահմանի հսկիչ անցակետը Փաշինյանը պատերազմով և ոստիկաններով է ահաբեկում տավուշցիներին Ամբողջ գյուղը կանգնել ա, որ ստեղից գնա. տալու բան չունենք. ոսկեպարցի


Այս իշխանության վերարտադրման պարագայում ապագա կլինի, բայց շատ սարսափելի ապագա. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր պետության համար շատ վճռորոշ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ երկրի ապագան մեծապես կախված է ընտրողների որոշումից։ Իրապես լինել-չլինելու խնդիր է դրված: Եվ քանի որ արդեն քարոզարշավի ամենաթեժ փուլում ենք, քաղաքացիները հստակ կարող են կողմնորոշվել, թե որոնք են այն քաղաքական ուժերը, որոնց՝ ապագայի հետ կապված ծրագրերը կարող են հույսեր ներշնչել։ Այս համատեքստում շատ կարևոր է, որ հանրությունը հաշվի առնի մի առանցքային իրողություն, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ինչպիսի խոստումներով իշխանության եկավ, իսկ դրա արդյունքում ինչպիսի հետևանքներ ունենք հիմա։

Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը հայտարարել է թռիչքաձև աճերի ու տնտեսական հեղափոխության մասին, այնուամենայնիվ, այսօր շատ ծանր տնտեսական ճգնաժամի առաջ ենք կանգնած՝ ժողովրդի սոցիոլտնտեսական վիճակը վատացել է, կրճատվել են աշխատատեղերը, աճել է գործազրկությունը, իսկ համատարած թանկացումների ճնշումն արդեն անտանելի է դառնում։ Նկատի ունենանք, որ հենց տնտեսական առաջընթացն է, որ պետք է հնարավորություն տա վերականգնել մեր խաթարված անվտանգության համակարգը, կարգի բերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, սակայն տնտեսության մասով այլևս Փաշինյանի գլխավորած թիմի հետ հույսեր կապելն անիմաստ է։

Ինչպես և, ի դեպ, բոլոր մնացյալ հարցերով ու ոլորտներով: Ըստ էության, «քայլականներն» այնքան ասելիք չունեն, այնքան ապաշնորհ են, այնքան ձախողված, որ իրենց միակ քաղաքական «ֆիշկան» դարձել է ճանապարհների ասֆալտապատումը։ Դրա համար էլ ամեն մի համայնք այցելելիս Փաշինյանը միանգամից սկսում է խոսել ճանապարհների բարեկարգումից, բայց, դե, սոսկ ճանապարհների ասֆալտապատումով երկիր չես պահի։ Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական մեգանախագծեր, սակայն իշխանություններն ի վիճակի չեն այդպիսի նախաձեռնությունների իրագործման համար պայմաններ ստեղծել, քանի որ բավարար չեն նրանց ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ քաղաքական որակները։ Մյուս կողմից՝ նրանք վստահություն չեն ներշնչում ներդրողների շրջանում, ինչի արդյունքում երեք տարում Հայաստանում փաստացի ներդրում չի արվել: Պատահական չէ, որ այդպիսի նախաձեռնությունների մասին նույնիսկ ՔՊ-ի նախընտրական ծրագրում որևէ խոսք չկա։

Ի վերջո, այդ որ մի ներդրողը կամ գործարարը նման ծրագրերի իրականացման նախաձեռնությամբ հանդես կգա, երբ երկրի ղեկավարը վենդետաներ է խոստանում հենց միայն քաղաքական հայացքների համար, մուրճը ձեռքին գնում է քարոզարշավների ու դրանով սպառնում իր քաղաքական մրցակիցներին, երբ դատարանների մուտքեր է փակում, երբ ընդդիմացողներին սպառնում է փռել ասֆալտին, երբ առավոտյան կարող է մի բան ասել, երեկոյան՝ մեկ այլ բան, երբ ամեն վայրկյան պարզապես ստում է։ Եվ հետո, ինչպե՞ս կարող է զարգանալ տնտեսությունը մի երկրում, որտեղ անվտանգության հստակ երաշխիքներ չկան։ Փաշինյանի կառավարման երեք տարին բավական էր, որ Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի քարուքանդ լինի։

Դա էլ քիչ չէ, հակառակորդը մուտք է գործել Հայաստանի ինքնիշխան տարածք և հրաժարվում է հեռանալ, սակայն մեր ապիկար իշխանությունները, կարծես, համակերպվում են դրա հետ և միայն քարոզարշավով են զբաղված, ավելի կոնկրետ՝ պարզապես աթոռ պահելով։ Փաշինյանն ու իր թիմը նույնիսկ ընդունակ չեն հարցը բարձրացնել միջազգային հարթակներում: Խնդիրն այն է, որ իշխանությունները հետևողականորեն փչացրել են մեր հարաբերությունները գործընկեր և դաշնակից երկրների հետ։ Հիմա քանի «կոպեկ» արժեն ՔՊ-ի ծրագրում տեղ գտած արտաքին քաղաքականությանը վերաբերող պաթետիկ դրույթները, երբ միջազգային հարթակում իշխանություններն անգամ ի վիճակի չեն բարձրացնել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիայի հարցը։ Զավեշտալի է, որ սրան զուգահեռ Փաշինյանը դեռ համարձակվում է խոսել բանակի բարեփոխումների մասին։

Բանակը հզորացնող լինեին, երեք տարվա ընթացքում զինված ուժերին չէին ներքաշի վարկաբեկման արշավի ու քաղաքական խաղերի մեջ, երբ անվտանգության զինված ուժերի ոլորտը դարձել էր ոչ թե բովանդակության ապահովման, այլ ընդամենը իշխանությունների փիառի առարկա։ Պատահական չէ, որ անգամ հենց իշխանությունները վստահ չեն իրենց ուժերի վրա, այլապես նախընտրական ծրագիրը չէին լցնի անորոշ ձևակերպումներով, որպեսզի քաղաքացիներն ի վերջո չհասկանան, թե ինչ են ՔՊ-ականները նախատեսում։

Ինչպես տեսնում ենք, ներկան շատ դառն է, իսկ Փաշինյանի վերարտադրման պարագայում ապագան ուղղակի կարող է այնքան սարսափելի լինել, որ այսօր նույնիսկ պատկերացնելն է ահասարսուռ՝ քաղաքացիական առավել մեծ պառակտում, նոր պարտություններ, միջազգային մեկուսացում և, ի վերջո, Աստված մի արասցե, պետականության կորուստ։ Ուստի յուրաքանչյուր քաղաքացի ընտրություն կատարելիս պետք է ուշադրություն դարձնի ռեալ իրողություններին։ Նիկոլ Փաշինյանին տված յուրաքանչ յուր քվե հսկայական մի հարված է մեր իսկ երեխաների, մեր իսկ ընտանիքների, մեր Հայրենիքի ու մեր պետականության ապագային...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բելգորոդի մարզից շուրջ 9000 երեխա կտարհանվի գնդակոծությունների պատճառովՇուրջ 2 տասնյակ մեքենա արգելափակվել է ձյան շերտում և ցեխակույտում. ՆԳՆ Անհարթ արևային վահանակները կարող են կլանել 66 % և ավելի արևի լույսԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՓաշինյանի նեղացկոտ շնորհավորանքը Պուտինին ԲԱՑԱՌԻԿ. Ինչպե՞ս է Փաշինյանը վախեցրել Ոսկեպարի բնակիչներին Խցանում, ձյուն, մերկասառույց. իրավիճակը Չայնիի ոլորաններում Լիբիան փակում է Թունիսի հետ սահմանի հսկիչ անցակետըՓաշինյանը պատերազմով և ոստիկաններով է ահաբեկում տավուշցիներին Ամբողջ գյուղը կանգնել ա, որ ստեղից գնա. տալու բան չունենք. ոսկեպարցի ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներինՄոսկվայի արձագանքը՝ նոր պատերազմի հավանականության մասին Փաշինյանի հայտարարությանը 4 գյուղերի հանձնումը խաղաղություն չի ապահովելու Հայաստանին․ Աբրահամյան Քաջարանը բազմաթիվ կադրեր է տվել կոբինատին. տանը թե դրսում, բոլորի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր և հիմա էլ` այդպես է Ողբերգական վթար՝ Արմավիրում. բախվել են Lexus-ն ու LADA-ն, զոհ ու ծանր վիրավորներ կան ՆԱՏՕ-ի ապտակը Փաշինյանին Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Տավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ում Մի դրամի ուժը՝ Հայ մայրեր հիմնադրամին «Քաոս ու ամենաթողություն». առատ անձրևի հետևանքները` Երևանում Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Տարադրամի փոխարժեքներն այսօր МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Դրանք ադրբեջանական գյուղեր են, պետք է վերադարձնել. ՂալումյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ. զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի «Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից». Նոյեմբերյանի ղեկավար Զախարովան քննադատել է Փաշինյանին Ինչ իրավիճակ է այս պահին Ոսկեպարում․ ՈՒՂԻՂ ԵԹԵՐԱվտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներՓաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ինՊետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՇաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե. Փաշինյանի շանտաժը «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ» Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Սահնանազատման հարցում հայկական կողմը պարտադիր պետք է բարձրացնի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող 31 հայկական տարածքների վերադարձի խնդիրըԳործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան Ջուր չի լինիԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով․ Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ» Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ
Ամենադիտված