Առայժմ ոչ մի կազմակերպություն չի հայտարարել Հայաստանի ընտրությունների ժամանակ էկզիտ փոլ անցկացնելու մտադրության մասին
ՎերլուծությունTsargrad.tv-ն գրում է, որ տեղական կամ արտասահմանյան որևէ կազմակերպություն դեռ չի հայտարարել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին էքզիտ փոլ անցկացնելու մտադրության մասին: Չնայած նման փորձ տեղի է ունեցել մի քանի անգամ, այդ թվում 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը վերջինն էր «թավշյա հեղափոխությունից» առաջ։
Այս անգամ, ամենայն հավանականությամբ, հանրապետությունում հարցում չի անցկացվի ընտրատեղամասերից դուրս գալու ժամանակ: Ավելին, նախորդ կատարված էկզիտ փոլերի արդյունքները շատ չեն տարբերվել վերջնական պաշտոնական արդյունքներից: Միևնույն ժամանակ արդեն հայտնի է ձայների զուգահեռ հաշվարկ կատարելու մտադրության մասին:
Մասնավորապես, «Վկա» դիտորդական առաքելությունն է հայտարարել դա իրականացնելու մտադրության մասին: Հաշվի առնելով կրքերի բորբոքման ուժգնությունը մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր ևս կհայտարարեն, որ զուգահեռ ձայների հաշվարկ կկատարվի վստահված անձանց կողմից տրամադրված տվյալների հիման վրա:
Աննա Սիմոնյան
Pressmedia.am