Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Մնա մեզ հետ, տղա՛․ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահել իշխանությունը Հայաստանում

Վերլուծություն

Finam.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92% -ը, ինչը թույլ է տալիս նրան ձևավորել միակուսակցական կառավարություն:

Չնայած Փաշինյանի հակառակորդների բազմաթիվ ցույցերին, որոնք նրան մեղադրում են չճանաչված Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին Ադրբեջանի հետ ռազմական բախումից հետո տարածքներ կորցնելու մեջ, նա կարողացավ դիմադրել: «Փաշինյանը ստացել է ժողովրդական մանդատ» - այդպես է նկարագրել ընտրությունները «Նեզավիսիմայա գազետան»: Փորձագետներն ու քաղաքագետները նշում են, որ չնայած Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններին, վարչապետի բարձրաստիճան զինվորականների կողմից «դավաճանության» և «ազգային շահերը հանձնելու» մեղադրանքները արդյունքում ավելի ազդեցիկ են եղել։

Բացի այդ, ինչպես Finam.ru- ին տված հարցազրույցում նշել է «Վալդայ» ակումբի փորձագետ, Հետխորհրդային երկրների հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը պարզվել է, որ բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները, որոնք կանխատեսում էին Փաշինյանի հակառակորդների հաղթանակը, չեն համապատասխանել իրականությանը:

Բացի այդ, ազդել է նաև շատերի բացասական վերաբերմունքը երկրի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Նրանց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» քաղաքական ուժերը ստացել են համապատասխանաբար 21% և 5% ձայն: «Փաշինյանին ոչ միայն հաջողվել է դիմակայել, այլ նաև մոբիլիզացնել բնակչության այն հատվածին, որը զգուշավոր է վերաբերվում իր հակառակորդներին, բացի այդ դեր է խաղացել այն, որ Քոչարյանն ու իր թիմը չէին ներկայացնում այլընտրանքային ապագա Հայաստանի համար, նրանց արշավը հիմնված էր բանակցային գործընթացի քննադատության վրա»,- ասել է Պրիտչինը: «Փաշինյանի հաղթանակը ոչ այնքան նրա հաղթանակն է, որքան հին գվարդիայի մերժումը, որը տապալվել էր երեք տարի առաջ», - գրել է է Foreign Policy հրատարակությունը վերլուծելով հայաստանյան ընտրությունները:

«Շատերը քվեարկել են «ցանկացած մեկը, բայց ոչ նախկին էլիտաները» սկզբունքով և նախընտրել են պարտվողին: Ցավոք, հասարակ ընտրողը, հենց նույն ինքը՝ խորքային ժողովուրդը միշտ չէ, որ կարող է տեսնել էլիտաների տարբերությունները և հասկանալ, որ իր թեկնածուն հեռու է «ինքը լինելուց», - Finam.ru- ին ասել է ռուս-հայկական մշակութային նախաձեռնությունների կազմակերպիչ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը: Հրապարակախոսը քվեարկությունը անվանել է «պարադոքսալ». «Ձայների մեծ մասը ստացել է Շուշին հանձնելու մեջ մեղադրվողը, ընդ որում այն դեպքում, որ այդ քաղաքը կարելի էր կորցնել կամ միայն ռազմական տակտիկայի մանկական սխալների արդյունքում, կամ էլ գիտակցաբար։ Վստահաբար պետք չէ հավատալ նաև Նիկոլ Փաշինյանի արտաքին բարեհաճությանը Ռուսաստանի նկատմամբ: Փաստացի նրա կողմնակիցները Հայաստանի գրեթե բոլոր ռուսամետ ղեկավարներին դարձրել են ժողովրդի թշնամիներ: Այսինքն նա մեթոդաբար այրել է հասարակական գիտակցության ցանկացած այնպիսի կենտրոն, որտեղ Ռուսաստանը դեռ պահպանում է իր բարեկամ երկիր լինելու իմիջը: Հաշվի առնելով սերնդափոփոխությունը և ռուսական մշակութային դիվանագիտության ինստիտուտների ճիշտ աշխատանքի բացակայությունը, կարելի է նշել, որ ռուսամետ Հայաստանը որպես պատմական փաստ վերացել է»:

Սակայն պատմաբան Մաքսիմ Արտեմևը կարծում է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «Հայաստանը սկսել է սթափվել»: «Մարդիկ այլևս չեն ցանկանում կռվել Ղարաբաղի համար: Բնակչությունն ուզում է խաղաղ ապրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ», - գրել է նա իր Facebook- ի էջում։

Այս պնդմանը համաձայն է նաև «Վալդայ» ակումբի փորձագետ Պրիտչինը, որը նշում է, որ Քոչարյանի և նրա զինակիցների կոշտ դիրքորոշումը «վախեցնել է հայ բնակչությանը», որը «վախենում է պատերազմի վերսկսումից»: Ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը և անձամբ Նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին` Հայաստանին «օգնություն ցուցաբերելու» համար:

Այսպիսով, Հայաստանի վարչապետը հասկացրել է, որ պատրաստվում է ակտիվորեն զարգացնել կապերը Մոսկվայի հետ: Կրեմլը Փաշինյանին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: Մոսկվայի վերաբերմունքը Փաշինինի նկատմամբ հարթ չի եղել. Պուտինը հայտնի է իր անձնական ընկերությամբ Ռոբերտ Քոչարյանի հետ, որին նախկին լրագրող Փաշինյանը փորձել է նստեցնել կոռուպցիայի մեղադրանքով: Դառնալով Հայաստանում հրադադարի ռեժիմի երաշխավոր` Մոսկվան մտադիր է ուժեղացնել իր քաղաքական դերը Երևանում հաշվի առնելով այդ երկրի հետ իր ռազմական ու քաղաքական կապերը: «Այն, թե ինչպես կընթանան բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, նրա ակտիվ մասնակցությունից», - նշել է Պրիտչինը:

Այժմ Փաշինյանի համար գլխավոր խնդիրը Ադրբեջանի հետ սահմանազատման խնդիրն է, որը հնարավորություն կտա բոնուսներ ստանալ առևտրատնտեսական հարաբերությունների հարցերում: Տրանսպորտային կապերի բարելավումը կարող է հնարավորություններ ընձեռել երկրի տնտեսական զարգացման համար: Հայաստանը չունի բնական պաշարներ, իսկ արտասահմանում գտնվող սփյուռքը չի շտապում ներդրումներ կատարել երկրի տնտեսության մեջ: Երկրի տնտեսությունը լուրջ ազդեցության է ենթարկվել հակահամաճարակային սահմանափակումներից: Համաշխարհային բանկի վերլուծական նյութերի համաձայն, երկրի տնտեսությունն աճում էր, բայց համաճարակը դադարեցրել է այդ աճը:

Ներկայումս երկրի ղեկավարությունը կենտրոնացած է ենթակառուցվածքային նախագծերի վրա: Հիմա երկրի կառավարությունը Համաշխարհային բանկի հետ միասին զբաղված է գյուղական վայրերում ճանապարհների վերականգնմամբ և արդիականացմամբ:

Հաղթանակից հետո ինքը՝ Փաշինյանը, ընտրելու շատ ճանապարհներ չունի, և մի իրավիճակում է, երբ ցանկացած ճանապարհ կարող է փակուղի տանել, պետք է շատ զգույշ շարժվել: Այս պայմաններում Փաշինյանը կարող է ապավինել ԽՍՀՄ-ում սիրված հայկական մուլտֆիլմից մի երգի. «Մնա մեզ հետ, տղա՛, դու կլինես մեր թագավորը»:

Անի Սայադյան
Pressmedia.am

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Ամենադիտված