Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են «Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում


Ու՞ր կգնա Հայաստանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո

Վերլուծություն

 Dw.com-ը գրում է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած գործող կուսակցությունը հաղթել է։ Հայաստանի ընդդիմությունը շփոթված է։ Իսկ հասարակության մեջ պահպանվում է նյարդային մթնոլորտը: Ընդդիմությունը անընդհատ խորհրդակցություններ է անցկացնում: Քոչարյանն ու նրա կողմնակիցները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները դրանք անվանելով «հակասական և ոչ արժանահավատ»:

«Հայաստան» դաշինքի հետընտրական հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների արդյունքները «հակասում են վերջին ութ ամիսների ընթացքում հասարակական կյանքում նկատվող գործընթացներին»: Իրոք, Լեռնային Ղարաբաղում 44-օրյա աշնանային պատերազմում կրած պարտությունից հետո, ինչպես կարծում էին շատերը, ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ամոթալի հայտարարության ստորագրումը, որի արդյունքում զգալի տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, և սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, քչերն էին հավատում, որ Փաշինյանը կմնա իշխանության գլուխ: Եկեղեցու բարձրաստիճան ղեկավարները, գրեթե բոլոր գեներալները, ակադեմիկոսները և համալսարանների ղեկավարները երես են թեքել նրանից: Անգամ երկրի նախագահն էր կոչ արել Փաշինյանին հրաժարական տալ:

Բայց ո՛չ այդ փաստերը, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի լավ կառուցված ընտրարշավը, որին որոշ ընտրողներ արդեն տեսնում էին որպես ազգի փրկիչ, չեն խանգարել մարդկանց քվեարկել Փաշինյանի կուսակցության օգտին: Քվեարկության առաջին արդյունքների մասին հայտարարությունից անմիջապես հետո նոր հին առաջնորդը հայտարարել է «պողպատե հեղափոխության» հաղթանակի մասին և խոստացել երկրում հաստատել «օրենքի և իրավունքի բռնապետություն»:

Ըստ ամենայնի, նրան դրանում հիմա ոչ ոք չի կարող կանգնեցնել: Խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը, որն այժմ ունի Փաշինյանը, նրան իրավունք է տալիս միանձնյա կառավարություն կազմել: Այժմ, խորհրդարանի առաջին նստաշրջանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր պատգամավորները կառաջադրեն իրենց վարչապետի թեկնածուին և կքվեարկեն նրա օգտին: Խորհրդարանում ոչ ոք չի կարողանա ազդել այդ գործընթացի վրա. ամենաշատ ձայները հավաքելու է Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո նախագահը նրան կնշանակի վարչապետ: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վերլուծաբան, քաղաքագետ Մանվել Ղումաշյանի կարծիքով, ընտրությունների արդյունքը բավականին կանխատեսելի էր:

Ըստ նրա շատ մարդիկ քվեարկել են ոչ այնքան Փաշինյանի օգտին, որքան Քոչարյան գործչի դեմ: Այսպիսով, քաղաքագետը վարչապետի պաշտոնակատարի օգտին քվեարկությունը անվանում է «բողոքական»: «Ո՞րն է նրա ուժի կայունության աղբյուրը, իհարկե, Փաշինյանը պոպուլիստ է», - հարց է տալիս Ղումաշյանը: Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարը մեծապես է օգտագործում այդ զենքը, և նա որդեգրել է նման մարտավարություն իր վարչապետության առաջին իսկ օրվանից պարբերաբար անմիջական կապի մեջ մտնելով սոցիալական ցանցերի օգտատերերի հետ: «Փաշինյանի պոպուլիզմի հաստատումը նրա բարեփոխումներն են», - կիսվել է Ղումաշյանը dw.com-ի հետ,- բարձրացվել է ոչ միայն բանակի հրամանատարական կազմի միջին և ցածր դասի աշխատավարձերը, այլ նաև բարելավվել է հայկական բանակի սնունդն ու մատակարարումը»:

Բացի դա, ըստ քաղաքագետի, փոքր և միջին բիզնեսում բարելավվել են խաղի կանոնները. «Կառավարության այս քայլերը, ինչպես նաև հասարակության մեջ նախկին իշխանությունների նկատմամբ տիրող բացասական վերաբերմունքը թույլ չեն տալիս ընդդիմությանը, որի առանցքը կազմում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցները ղարաբաղյան պատերազմում կրած պարտության մեղքը բարդել մեկ մարդու՝ Փաշինյանի վրա: Ըստ Ղումաշյանի, Փաշինյանին հավասարապես կողմ են Ռուսաստանը, Իրանը, Արևմուտքը, առաջին հերթին ԵՄ երկրները ու ԱՄՆ-ը: Վերլուծաբանը նաև վստահ է, որ երկրում հետընտրական սրացումներ չեն լինի, քանի որ ընդդիմությունն արդեն անցել է «փողոցային բողոքների» փուլը, իսկ Քոչարյանը հասցրել է հայտարարել, որ իրեն չի պատկերացնում որպես ընդդիմադիր: Այնուամենայնիվ Փաշինյանը չի ունենա ձեռնասուն ընդդիմություն։ «Այո, Փաշինյանը հաղթել է, բայց 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատ նա կորցրել է գրեթե 200 հազար ձայն կամ ընտրողների 22% -ից ավելին, որը ընտրողների ընդհանուր թվի մեկ հինգերորդից ավելին է», - dw.com-ի հետ կիսվել է Երևանցի քաղաքագետ Ռուբեն Մարգարյանը։ Բացի այդ, նա կարծում է, որ այժմ խորհրդարանում, Փաշինյանը չի ունենա «պայմանավորվող ընդդիմություն» ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի», որոնք հաճախ էին փոխզիջումների գնում Փաշինյանի հետ և նույնիսկ կառավարության մաս էին կազմում: «Հիմա պատկերն այլ է. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չեն ենթադրում փոխզիջումներ Փաշինյանի հետ, նրանք Փաշինյանին «դավաճան» ու «կապիտուլյանտ» են համարում», - շեշտել է Մարգարյանը: «Հայաստանը դեռ պետք է անցնի քաղաքական ցնցումների մեկից ավելի շրջապտույտ, հնարավոր է, որ մեկ տարի անց, կամ գուցե նույնիսկ ավելի վաղ, քաղաքացիները ստիպված լինեն նորից գնալ ընտրությունների։ Երկրում ճգնաժամը չի կարող համարվել ամբողջական հաղթահարված, այն ավելի շուտ ձգձգվել է, ինչը չի նպաստում հայկական պետականության ամրապնդմանը, քանի որ այն բախվում է բազմաթիվ ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերների», - եզրափակել է Ռուբեն Մարգարյանը:

Տեղական դիտորդների մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանում առաջիկայում լուրջ ներքաղաքական ցնցումներ չեն լինի, քանի որ, ըստ ամենայնի, ընդդիմությունը «այրել է ողջ վառոդը»: Փաշինյանն ինքը ընտրությունների օրը ասել է, որ իր կանխատեսումների համաձայն, հետընտրական սրացումների սպասել պետք չէ այն պատճառով, որ «ընտրությունները չեն կեղծվելու»: Այնուամենայնիվ ցնցումները բացառելը անհնար է։

 

Անի Սիմոնյան
Pressmedia.am

Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում
Ամենադիտված