Մենք այլ ելք չունենք. Սենոր Հասրաթյան
Blog...Ես շարունակելու եմ իմ ասելիքը հասցեագրել բոլոր նրանց, ովքեր, անկախ իրենց ակտիվ կամ պասիվ կենսադիրքից, ունակ են մտածելու... Համոզված եմ, որ մեր ժողովրդի հենց այս հատվածն է ի զորու լինելու դեպքերի զարգացմանը հաղորդել այնպիսի ընթացք, որը վաղ, թե ուշ մեզ կհանի այս ծանրագույն վիճակից...
Մենք այլ ելք չունենք, քան նորից սկսել գործել մտածելով... Իսկ, երբ սկսենք ապրել այդպես, համոզվելու ենք, որ Երկիր ազատագրելու, պահելու և հզորացնելու ճանապարհին չեն լինում նախկիներ ու ներկաներ, սևեր ու սպիտակներ, թալանչիներ ու թավիշներ, այլ լինում են մարդիկ, ովքեր կարող են իրարից տարբերվել միայն ու միայն իրենց հնարավորությունների սահմանում կատարածով և թողած այն ժառանգությամբ, որը գալիք սերունդները գնահատելով հանդերձ, շարունակելու են հարստացնել...
Սենոր Հասրաթյան