ՀՀ ՊՆ-ն նոր հայտարարությամբ է հանդես եկել
Ուշադրության կենտրոնումԱնձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանը հուլիսի 22-ին այցելել է հենակետեր։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, ծագած խնդիրների շուրջ զրուցել անձնակազմի հետ եւ հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին։