Մեկ տարի առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղով պնդում էր, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան Ալավերդիում հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է «վերցնել» իշխանությունը Ադրբեջանական իդիոտիզմ. Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել ՀՀ-ի կատարած «ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին. Զոհրաբյան «Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները թողնում են տհաճ հետք, բայց չեն խափանում ՌԴ նրա ուղևորության հեռանկարները». Պեսկով ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումը Հայտնի է, թե ինչ պայթյուն է տեղի ունեցել Հեյդար Ալիևի անվան պալատում(տեսանյութ) Թեհրանի և Բաքվի առճակատումը սրվել է. Ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա ՀՀ–ի շահերի վրա


Ալիևը խոստովանեց իր կազմակերպած հանցանքը

Ուշադրության կենտրոնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում: Արտգործնախարարությունից նաև շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի այդ սադրիչ գործողությունները ուղեկցվում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է հայտնի եռակողմ հայտարարություններին: Անդրադառնալով վերջին պատերազմի վերաբերյալ Ալիևի մեկնաբանություններին՝ ԱԳՆ-ից նշել են, որ թեև Ադրբեջանի նախագահը հստակորեն ցույց է տալիս, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, այդուհանդերձ, «Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը»։ Հարց. Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները: Պատասխան. Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնցից կանդրադառնանք մի քանիսին, որոնք ակնառու ցույց են տալիս ուժի կիրառումը տարածաշրջանային քաղաքականության գործիք դարձնելու Ադրբեջանի ղեկավարության մոտեցումները։ Առաջին, վերոնշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ըստ էության ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, քանի որ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարևան պետության տարածքի օկուպացման փորձը՝ պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։ Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը։ Երկրորդ, Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։ Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ։ Երրորդ, Ադրբեջանը պնդում է, որ հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը։ Մենք չենք ժխտում, որ նման փորձեր Ադրբեջանը կատարել և կատարում է, և այդ փորձերի հիմքում ընկած է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրսբերման մոտեցումը։ Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների և բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։ Չորրորդ, Ադրբեջանը շարունակում է պատերազմի հումանիտար հետևանքների ոչ թե հաղթահարման այլ խորացման քաղաքականությունը, ինչն արտահայտվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց փոխանակման իր մասով ստանձնած պարտավորության առկախմամբ ու վերջիններիս նկատմամբ քրեական շինծու հետապնդմամբ և հայատյացության շարունակական խրախուսմամբ։ Հինգերորդ, ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով։ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրպետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։

Տղերքը իրենց կյանքը տվել են, որ Հայաստանն ու Արցախը լինեն. Նարինե ՄանուկյանՀայաստանն ապրում է մահվան մեջ, լուսավոր տղերքի անձայն, բայց մշտական ներկայությամբ. Ռոբերտ ՀայրապետյանՄեկ տարի առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղով պնդում էր, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան Ալավերդիում հանդիսավորությամբ բացվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է «վերցնել» իշխանությունը Ադրբեջանական իդիոտիզմ. Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել ՀՀ-ի կատարած «ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին. Զոհրաբյան «Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները թողնում են տհաճ հետք, բայց չեն խափանում ՌԴ նրա ուղևորության հեռանկարները». Պեսկով ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումը Հայտնի է, թե ինչ պայթյուն է տեղի ունեցել Հեյդար Ալիևի անվան պալատում(տեսանյութ) Թեհրանի և Բաքվի առճակատումը սրվել է. Ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա ՀՀ–ի շահերի վրա Ալիևն ու Փաշինյանն իրար ընդառաջ քա՞յլ են անում. Regnum Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից Հոկտեմբեր ամսվա տոնական օրերը Ալիեւից հետո Փաշինյանն է որոշել բացահայտել կոնֆիդենցիալ մանրամասներ Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների Նախազգուշացում Հայաստանին Իրանից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը «Ջղայն սմայլիկներ եք դնում, չգիտեմ` ինչ եք անում». Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ) Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածությունը սրվում է. սերբերը տանկեր են կուտակում սահմանին (տեսանյութ) Ի՞նչ փոխվեց Նյու Յորքում Հայաստանի հարցով. ԱՄՆ ճնշումից հետո Էրդողանը շտապում է հանդիպել ՊուտինինՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են 60-ից ավելի զինվորները դուրս եկել շրջափակումից. փոխգնդապետի հիշողությունները Մեծ հարված Բաքվին. Ալիևի «ոտքը» կապեցին բանակցային սեղանից15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորածԻնչ է սպասվում հոկտեմբերի 1-ից՝ ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Բաքվի նոր պահանջը ՀայաստանիցՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք. մահացել է 13 մարդ Ի՞նչ է այս փուլում պահանջում Բաքուն Հայաստանից Ադրբեջանը հերքում տարածեցԻննա Դաբաղյանը ցուցադրել է իր և ամուսնու ճոխ ընթրիքը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոտ օրերս թուրք- ազերի բանակը հարձակվելու է Հայաստանի վրա. Իրանն ու Ռուսաստանը չեզոք կմնա՞ն Երկար ժամանակով կդադարեցվի գազամատակարարումըՕդի ջերմաստիճանը կշարունակի նվազել․ կգրանցվի ՝ -5 աստիճան Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է Պուտինը Շոյգուի հետ հանգստանում սիբիրյան տայգայում (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում Հայկոյի վիճակը կտրուկ վատացել է. վերջին նորությունները՝ հիվանդանոցից Բաքվում հրդեհվել է Հեյդար Ալիևի պալատը (տեսանյութ) Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ Տեսանյութ. Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ նոր կուսակցություն է ստեղծելուԱդրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ա․ՂազինյանԿրթության որակը Հայաստանում կբարելավվի, երբ փոխվի ուսուցչի հանդեպ վերաբերմունքը ՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով առցանց զրույցի հյուրը Գևորգ Պողոսյանն է Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում. Էդուարդ Շարմազանով Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան «Խաղաղություն հաստատելու իշխանության այս թեզը կեղծ է, պոպուլիստական ու վտանգավոր». «Փաստ»
Ամենադիտված