Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոց Որտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո


Խորթ հայրը երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ ու ծեծել. երեխան մահացել է

Հասարակություն

«Փաստինֆո»-ն գրում է․ Արարատի մարզում 1.5 տարեկան երեխան օրեր շարունակ ծեծի է ենթարկվել և մահացել՝ գլխուղեղի վնասվածքներից։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ամբաստանյալի աթոռին են երեխայի հարազատ մայրը, խորթ հայրն ու տատը։

Հիշեցնենք՝ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ տղա երեխա, որի մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ, իսկ փոքրիկի մահվան պատճառը դարձել էր գանգուղեղային տրավման։

Պարզվել է, որ փոքրիկը դարձել է ընտանեկան բռնության դաժան զոհ։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ երեխայի մայրը և խորթ հայրը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 2020թ նոյեմբեր ամսից, բնակվել համատեղ բնակվել Արարատի մարզում՝ տղամարդու հոր, նրա կնոջ եւ նրանց երկու անչափահաս դստրերի հետ։

2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, 1,5 տարեկան երեխան չքնելու և լաց լինելու պատճառով հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, ինչը չհանդուրժելով երեխայի խորթ հայրը երեխայի մոր և խորթ տատի հետ, պարբերաբար, միմյանց հաջորդելով և փոխլրացնելով շուրջ 5 օր շարունակ՝ ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ դեմքի, որովայնի, մեջքի, հետույքի շրջանում, որին զուգահեռ խորթ հայրը, դրսևորելով ակնհայտ հակակրանք երեխայի նկատմամբ, հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին, իսկ մայրը և տատը, գիտակցելով, որ երեխան ունի դեղահաբերից ալերգիա, երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով, նրան՝ առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, խմեցրել են «Ռիմեդրոլ» տեսակի դեղահաբ։

երեխա

Նման պայմաններում երեխայի մոտ առաջացել է էմոցիոնալ խանգարում, վախի և տագնապի մթնոլորտ։ Երեխային պարբերաբար պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք՝ երեխայի ենթագիտակցության մեջ դաջելով սիրված չլինելու և անպիտան լինելու զգացում։

Ավելին՝ երեխայի խորթ հայրը դեպքի օրը՝ փետրվարի 6-ին, ուժգին հարվածներ է հասցրել երեխայի գլխին՝ հնչեցվելով «մեռի, քեզանից պրծնենք այ բիճ, ինչի չես քնում» արտահայտությունը, հարվածների հետևանքով երեխան թուլացել և ընկել է բազմոցին։ Տեսնելով, որ երեխան արդեն թուլացել և ընկել է, տղամարդը բազմոցի ծածկոցը գցել է երեխայի վրա և կրկին բռունցքներով հարվածել է երեխայի գլխին և մեջքին։

Դեպքին ականատես են եղել տղամարդու հայրը և իրենց տանը հյուրընկալած տղամարդ, որոնք հորդորել են դադարեցնել երեխային հարվածներ հասցնելը՝ նշելով, որ երեխան կմահանա։ Հորդորը, սակայն անտեսվել է երեխայի խորթ հոր կողմից, վերջինս վերցրել է երեխայի ծոծրակից, տեղափոխել ննջասենյակ և մտցրել լվացքի մեքենայի մեջ, որտեղ կրկին հարվածներ է հասցրել երեխային։

Ստացած վնասվածքներից էլ փոքրիկը մահացել է։

Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել խորթ հորը՝ սպանության ու հոգեկան, ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, երեխայի մորը և խորթ տատին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար։

Երեխայի խորթ հայրը և մայրը կալանավորվել են, տատի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք
Ամենադիտված