Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում․ Փաշինյան (տեսանյութ)

TV

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ անցած ժամանակահատվածում կատարած գործունեության համար և նշել, որ այդ ընթացքում եղել են էական, տեսանելի առաջընթաց ու փոփոխություններ: «Բայց կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, այս հանգրվանում առավել ևս, ունի ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն վարելու կարիք: Ուզում եմ բարձր գնահատել մեր երկրում ճգնաժամային շրջանում համակարգի կայուն գործունեությունը ու կայունությունը: Այս առումով գնահատելի է կատարված աշխատանքը: Իհարկե Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մասին մենք շատ քննարկումներ ենք ունեցել, ընդունել ենք ռազմավարություն, որի իրագործման փուլում ենք: Բազմիցս ասել ենք, որ Պետեկամուտների կոմիտեն պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը մեկ դիտարկում է ներկայացրել մաքսային ծառայության հետ կապված: «Մենք, եթե չեմ սխալվում, մեկ-երկու, հնարավոր է նույնիսկ երեք քրեական գործ ունենք հետևյալի մասին, երբ մաքսային կետով բեռներն անցել են այնպես, ինչպես օրինակ կանցնեին, ասենք, Հանրապետության հրապարակով՝ Ամիրյան փողոցից դեպի Տիգրան մեծ պողոտա: Իհարկե օրենքի և նախաքննության տրամաբանությամբ մենք նախաքննություն ենք վարում, գտնում ենք մեղավորներին, ապացույցներ ենք հետազոտում, պարզում ենք ում մեղավորությունն է ապացուցված, ում մեղավորությունն ապացուցված չէ, հետո գալիս ենք այն եզրակացության, որ այդ գործի մեջ մեղավոր են այդ օրվա հերթափոխի երկու կամ երեք ծառայող:

Այս տեսակետը կտրականապես չեմ կիսում, որովհետև չգիտեմ քրեական դատավարության կամ քրեական օրենսգրքի տրամաբանությամբ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, դա այլ հարց է, բայց ես համարում եմ, որ ուղղակի չի կարող այնպես լինել, որ բեռները մտնեն Հայաստանի Հանրապետության տարածք՝ առանց մաքսային ընթացակարգերի, հետո պարզվի, որ դրա մեղավորը երեք հսկիչն են կամ թեկուզ հսկիչից մի փոքր ավելի պատասխանատու: Հույս ունեմ՝ նման դեպքեր չեն կրկնվի, արդեն իսկ տեղի ունեցած դեպքերով պետք է պատասխանատվության շատ ավելի լայն շրջանակ լինի, որովհետև չի կարող այդպես ուղղակի լինել: Սա իմ առաջին պայմանը և պահանջն է, որպեսզի մենք հստակ սա արձանագրենք: Հետևաբար, այն միջավայրը, որում դա ընդհանրապես հնարավոր է որ տեղի ունենա, դրա մեջ է խնդիրը և առաջին հերթին պիտի լուծվի այդ միջավայրի հարցը: Ցավոք պիտի նշեմ նաև, որ հարկային ծառայության պարագայում էլ ունենք որոշ բացահայտված դեպքեր»,- նշել է կառավարության ղեկավարը:

Միաժամանակ, վարչապետն արձանագրել է, որ այդ դեպքերը բացահայտվում են Պետական եկամուտների կոմիտեի ակտիվ մասնակցությամբ, որն օպերատիվ աշխատանքում նաև մեծ ներգրավվածություն ունի, շատ դեպքերում հենց նախաձեռնողը Պետական եկամուտների կոմիտեն է: «Բայց հարցը սրա մեջ չէ, հարցը նրա մեջ է, որ մենք պետք է այստեղ լուրջ, խորքային օրենսդրական նորմատիվ, բայց նաև հոգեբանական բարեփոխումներ իրականացնենք, որպեսզի այս երևույթները եթե ոչ բացառենք, գոնե հասցնենք այնպիսի նվազագույնի, որ այսպիսի լսարաններում այդ թեմային անդրադառնալու անհրաժեշտություն ընդհանրապես չլինի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում մատուցած ծառայությունների համար և դրանք բարձր գնահատել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պարոն Հովհաննիսյանի հետագա գործունեությանն առնչվող հարցը քննարկելու տարբերակներ կունենան:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել. «Դուք նախկինում արդեն Պետական եկամուտների կոմիտեում աշխատել եք, զբաղեցրել եք նախագահի տեղակալի պաշտոնը և, ըստ էության, ծանոթ եք համակարգին: Կարծում եմ, որ նաև այդ պատմությունը հաշվի առնելով՝ ունեք բոլոր հնարավորություններն անհետաձգելիորեն ներգրավվել գործի մեջ և իրականացնել այն ուղղությունների բարեփոխումները, որոնց մասին մենք խոսել ենք»:

Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բարդ և ծանրագույն ժամանակաշրջանում ՊԵԿ նախագահի պաշտոնն իրեն վստահելու համար: «Ժամանակաշրջանն իրականում աննախադեպ է եղել այն առումով, որ ունեցել ենք բազմաթիվ հարվածներ, տնտեսական բացասական ազդեցությունն իր մարտահրավերներն է թելադրել համակարգին, սակայն մեզ հաջողվել է անգամ այդ պայմաններում՝ թիմային աշխատանքի շնորհիվ, համակարգի առջև դրված առաքելությունն, ըստ էության, կատարել: Շնորհակալություն եմ հայտնում Կոմիտեի անձնակազմին, բոլոր գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Պարոն Բադասյանին մաղթում եմ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք: Ծանոթ լինելով Պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի և պարոն Բադասյանի ունակություններին, գիտելիքներին՝ վստահ եմ, որ այն ծրագրերը, աշխատանքները, որոնք այս պահին կիսատ են մնացել, հաջողությամբ կիրագործվեն պարոն Բադասյանի գլխավորությամբ»,- նշել է ՊԵԿ նախկին նախագահը:

Իր հերթին Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար և կարևորել ՊԵԿ դերակատարումը կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների իրականացման գործընթացում: «Ամեն ինչ պետք է անենք՝ ապահովելու բյուջետային այնպիսի եկամուտներ, որպեսզի հնարավորություն լինի մեր հասարակության համար այդքան կարևոր բարեփոխումները կյանքի կոչել: Ձեր նախանշած ուղղություններով անպայման քայլեր կձեռնարկվեն: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հովհաննիսյանին, որովհետև առաջին հերթին, կարծում եմ, կարևոր է լավ ցուցանիշների պահպանումը և բազմաթիվ նման ցուցանիշներ ՊԵԿ-ն արդեն գրանցել է: Իմ հիմնական դերակատումներից մեկը համարում եմ այդ լավ ցուցանիշների պահպանումը: Նաև շատ եմ կարևորում, որպեսզի հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի մեր տնտեսվարողների համար: Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային և հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու, ինչպես նախանշված է ՊԵԿ ռազմավարությամբ: Անպայման պետք է շարունակել և ավարտին հասցնել այդ ռազմավարությամբ նախատեսված գործողությունները»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված