Հունաստանի վարչապետը հայտնել է վերջին մի քանի օրում երկրում մոտ 600 հրդեհի մասին
Ուշադրության կենտրոնումԱննախադեպ շոգի ու երաշտի պատճառով վերջին մի քանի օրերին Հունաստանում 586 հրդեհ է բռնկվել: Korrespondent.net-ը հայտնում է, որ այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 9-ին, հայտարարել է վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը:
«Վերջին օրերը մեր երկրի համար եղել են ամենադժվարը վերջին տասնամյակների ընթացքում: Մենք պայքարել և շարունակում ենք պայքարել կրակի հետ մեր ամբողջ ուժով: Աննախադեպ շոգի և երկար ամիսների երաշտի պատճառով այն շատ դժվար է մարելը», - ասաց կառավարության ղեկավարը:
Միաժամանակ, Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են Հունաստանին հրդեհի դեմ պայքարում, և ներողություն է խնդրել հրդեհների հետևանքով իրենց տներն ու ունեցվածքը կորցրած համաքաղաքացիներից: Նա նաև խոստացել է, որ տուժածներին անհապաղ օգնություն կտրվի:
Հիշեցնենք, որ Հունաստանում տասն օրվա ընթացքում այրվել է ավելի քան 56 հազար հեկտար անտառ: Հրդեհի դեմ պայքարում են ավելի քան հազար հույն հրշեջներ, որոնց միացել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և Ուկրաինայի փրկարարները: