Լավրովի առաջարկը Արցախի վերաբերյալ
ՄիջազգայինՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիային առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղում աշխատելու հնարավորությունը, որտեղ վերականգնվում են ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարել է Լավրովը ասոցիացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Այնտեղ ներկայումս ընթանում են ակտիվ աշխատանքներ՝ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Այն, իմ կարծիքով, տնտեսապես կլինի շահավետ։ Բացի այդ՝ կարեւոր է, որ այդ տարածքի տնտեսական զարգացումը տեղի ունենա ռուսական կողմի մասնակցությամբ»,-ասել է Լավրովը, գրում է «ТАСС»-ը: