Չավուշօղլուն կմասնակցի «Ղրիմի հարթակ» ձևաչափի առաջին հանդիպմանը
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ձևաչափի առաջին հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
«ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն կմեկնի Ուկրաինա՝ «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կկայանա 2021 թվականի օգոստոսի 23-ին Կիևում»,- ասված է տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անվանել է որոշ երկրների մասնակցությունն այդ ֆորումին՝ որպես ղրիմյան թեմայով Արևմուտքի կոլեկտիվ քաղաքականացված մոտեցման ապացույց:
«Ղրիմի հարթակի» հիմնադրման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ ձևաչափում Կիևի նպատակն է «միջազգային ջանքերի համակարգումը, որոնք ուղղված են Ղրիմն Ուկրաինայի կազմում վերադարձնելուն»: Հարթակի աշխատանքը պետք է սկսվի, այսպես կոչված, երդմնակալության գագաթնաժողովից՝ օգոստոսի 23-ին: