Մոսկվան ու Բաքուն քննարկում են խաղաղապահների մանդատը. Հիքմեթ Հաջիև
Ուշադրության կենտրոնումBBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի համաձայնեցման վերաբերյալ քննարկումները։
Ըստ Հաջիևի, ոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը «քաղաքական և որոշ չափով իրավական շրջանակ» է սահմանել խաղաղապահ ուժերի համար: Ընդ որում, Հաջիևը կրկնել է Ադրբեջանի ղեկավարության պնդումներն այն մասին, թե «ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է», իսկ խաղաղապահ ուժերը միայն «ժամանակավորապես տեղակայվել են Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանի որոշակի մասում»: