ԱԻ նախարարը զոհվել է մարդու կյանքը փրկելու ժամանակ
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է Նորիլսկում ընթացող վարժանքների ժամանակ: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։ «Ցավով հայտնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս։ Դեպքը տեղի է ունեցել Նորիլսկում, միջգերատեսչական վարժանքներին՝ մարդու կյանք փրկելու ժամանակ», – նշված է հայտարարության մեջ։ Զինիչևը 55 տարեկան էր։