Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի


Մոսկվան «դիվանագիտորեն» զգուշացնում է Ադրբեջանին նոր հարձակման անցանկալիության մասին, այլապես ստիպված կլինի ընտրել կողմերից մեկին

Ուշադրության կենտրոնում
Pulseday.ru-ն «Վիճելի Ղարաբաղ. արդյո՞ք Ռուսաստանին կհաջողվի հետագայում էլ բարեկամական հարաբերություններ պահպանել երկու հակամարտ կողմերի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվերով հրատարակված ստանդարտ, ոչնչով չտարբերվող պետական գնման մասին հայտարարությունը հանգեցրել է դիվանագիտական խնդիրների Ադրբեջանի հետ:
 
 
Մրցույթի հայտարարությունը տեղադրվել էր պաշտոնական կայքում և ենթադրում էր կապալառուի որոնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող զորանոցների և բնակարանների կազմակերպման և պահպանման համար»: Ադրբեջանական մամուլը և արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն են դարձրել գնման վրա, իսկ ավելի ճիշտ՝ Ղարաբաղի անվան վրա: Մամուլը դիվանագիտական ծառայության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևային հղումով հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է ուղարկել ռուսական կողմին, քանի որ նման ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը և երկկողմ հարաբերությունների բարեկամական ոգուն: Ինքը՝ Աբդուլաևան, հետո հայտնել է, որ ռուսական կողմը ներողություն է խնդրել այդ միջադեպի համար՝ այն անվանելով տեխնիկական սխալ:
 
 
Ռուսաստանը պաշտոնապես բացարձակ լռություն է պահպանել այդ հարցում, թեպետ տխրահռչակ գնումը շուտով չեղարկվել է, բայց հետաքրքիրն այն է, որ դրա ձևակերպումը մնացել է անփոփոխ, չնայած մրցույթը չեղարկելու համար ոչ մի հիմք չի եղել, այլ միայն անհրաժեշտ է եղել խմբագրել տեքստը և թեման փակել: Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանում զինված հակամարտությունը ձգձգվում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր: 90-ականներին հիմնականում հայերով բնակեցված Ղարաբաղին հաջողվել էր հաղթել Ադրբեջանին, և հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հետո վերանվանվել էր Արցախի Հանրապետություն: Այն պաշտոնապես ճանաչված չի եղել որևէ մեկի կողմից, այդ թվում՝ հենց Հայաստանի կողմից:
 
 
Անցյալ տարվա աշնանը տեղի էր ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Ադրբեջանական բանակը զգալիորեն առաջացել և գրավել էր մի քանի շրջան, այդ թվում՝ տարածաշրջանի երկրորդ մեծ քաղաք Շուշին: Ընդհանուր առմամբ, ընդունված է, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի: Թուրքիայի հետ ամեն ինչ միանշանակ է: «Երկու երկիր, մեկ ժողովուրդ» կարգախոսն է նրանց մոտ, թուրքերն ու ադրբեջանցիները էթնիկ, մշակութային և քաղաքական առումով շատ մոտ են, և Էրդողանը գրեթե միակ համաշխարհային առաջնորդն է, որը հստակորեն արտահայտել էր իր աջակցությունը հակամարտ կողմերից մեկին և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել:
 
 
Մյուս կողմից՝ Ռուսաստանը հայտնվել էր ոչ թե Հայաստանի թիկունքին, այլ կողքին՝ բարձունքից նայելով պատերազմին և դատելով այն չեզոք դիրքերից: Սա հասկանալի էր, իրավիճակը Մոսկվայի համար երկիմաստ է: Երկու անհաշտ թշնամիներն էլ համարվում են Ռուսաստանի լավ հարևաններ: Հայաստանն, ընդհանուր առմամբ, հիմնական դաշնակիցներից է, նա ՀԱՊԿ անդամ է, նրա տարածքում՝ Գյումրի քաղաքում, տեղակայված է ռուսական ռազմակայանը: Ի թիվս այլ բաների, Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից՝ ֆինանսական աջակցությունից մինչև էլեկտրաէներգիայի մատակարարման և տարատեսակ այլ առումներով: Ադրբեջանը շատ ավելի անկախ է, ԱՊՀ անդամ է և լուրջ տարաձայնություններ չունի Ռուսաստանի հետ:
 
 
Հետևաբար, այս դեպքում այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ փչացնելը Ռուսաստանի համար անթույլատրելի շքեղություն կլիներ: Ի դեպ, Անդրկովկասի այս երկու հանրապետությունն էլ կռվել են հիմնականում ռուսական զենքով: Հայաստանն այլ տարբերակներ չի ունեցել, իսկ Ադրբեջանը աստիճանաբար դիվերսիֆիկացրել է իր մատակարարումները՝ օգտագործելով ինչպես սեփական զենքը, այնպես էլ Թուրքիայից և նույնիսկ Իսրայելից գնվածը: Վերջին փաստը, առանց չափազանցության, ադրբեջանական դիվանագիտության պսակն է, քանի որ նա կարողացել է հասնել նրան, որ Իսրայելը ԱԹՍ-ներ է մատակարարել մահմեդական երկրին: Մի խոսքով, կամա թե ակամա, Ադրբեջանին պետք է վերաբերվել հարգանքով, հակառակ դեպքում նա հեշտությամբ կարող է «շրջվել դեպի արևմուտք» և վերջնականապես մտնել թուրքական ուղեծիր:
 
 
Ռուսաստանից բազմակողմանի կախվածության պատճառով Հայաստանի հետ ամեն ինչ ավելի հեշտ է: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանը բեմ դուրս գալու համար ընտրել էր ճիշտ պահը: Երբ հայկական բանակը և տեղական աշխարհազորայինները հասցվել էին լիակատար պարտության եզրին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու կողմերին նստեցրել էր բանակցությունների սեղանի շուրջ, և նոյեմբերի 10 -ին ստորագրվել էր հրադադարի եռակողմ համաձայնագիր: Վիճելի տարածաշրջան բերված ռուս խաղաղապահները փրկություն են դարձել հայերի համար և միանգամայն ընդունելի պայման Ադրբեջանի համար, որն իր կազմ էր վերադարձրել ավելի քան 20 տարի առաջ կորցրած մի շարք քաղաքներ և շրջաններ: Բայց նույնիսկ հիմա, երբ գրեթե մեկ տարի է անցել պատերազմի ավարտից, գրեթե ամեն օր շփման գծում փոխադարձ հրետակոծություններ են, պարբերաբար մարդիկ են զոհվում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իր նպատակն է վերադարձնել ամբողջ Ղարաբաղը, այդ թվում՝ Խանքենդին (նույն ինքը՝ Ստեփանակերտը):
 
 
Կարող է պատահել, որ Ադրբեջանը մի օր հերթական հրետակոծությունից հետո պլանավորի խախտել հրադադարը և ավելի առաջ շարժվի: Հենց նման զարգացումը կանխելու համար է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հնչել նուրբ, ոչ շատ գովազդվող ազդանշան, ժեստ՝ ի շահ հայկական ազգային հպարտության, և այդ ահազանգը Բաքուն հասկացել է: Հիշեցնենք, որ Բաքվի բողոքին Ռուսաստանի արձագանքի մասին տեղեկացնում է միայն Ադրբեջանի ԱԳՆ -ն: Իսկապե՞ս եղել է նման պատասխան, անհայտ է: Բայց «Կոմերսանտ» թերթը հիշեցրել է, որ վիճելի տարածաշրջանի այդ անվանումը առաջին անգամ չէ, որ հնչում է ռուսական պաշտոնական աղբյուրներից: Դրանից կարելի է հասկանալ, որ Մոսկվան «դիվանագիտորեն» զգուշացնում է Ադրբեջանին նոր հարձակման ծայրահեղ անցանկալիության մասին, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը, հավանաբար, ստիպված կլինի ընտրել կողմերից մեկին:
 
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
Ամենադիտված