Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համար Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը


Ինչպես են պատրաստվում պատերազմի Ադրբեջանը եւ Հայաստանը

Վերլուծություն

Hraparak.am-ը գրում է.

Թե նոյեմբերի 9-ի պարտությունից հետո ինչ է կատարվում Հայաստանում, բազմիցս է խոսվել ու գրվել: Սակայն եղածն արդեն եղել է, եւ հետագայի համար չափազանց կարեւոր է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում կորցրածը՝ թեկուզ մասնակի, ետ բերելու, առավել եւս՝ նոր կորուստներ չտալու: Պատերազմից անցել է մոտ մեկ տարի, թշնամին բոլոր ուղղություններով լուրջ քայլեր է ձեռնարկում՝ եթե ոչ նոր պատերազմ նախապատրաստելու, ապա գոնե իր դիրքերի ամրապնդման ուղղությամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում անակնկալի չգա եւ ոչ թե ապրիորի, այլ պլանավորված գործողություններ իրականացնի։

Այս առումով մերոնք կարծես ուղտի ականջում քնած լինեն: Նրանց նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բազմապիսի ուղղություններով եւ շատ ծավալուն (իհարկե, կան նաեւ աշխատանքներ, որոնք գաղտնի են իրականացվում, եւ մենք դրանցից տեղյակ չենք)։ Փորձենք դրանք ներկայացնել հակիրճ: Դրանցից ամենակարեւորը Հայաստանի տարածքների մաս-մաս գրավումը եւ դրանցում կայուն հաստատվելն է, ինչպես նաեւ օր-օրի՝ առանց դիմադրության առաջ տեղաշարժվելը:

Երկրորդը․ գրաված տարածքների հարեւանությամբ բնակվող բնակչությանը վախեցնելն ու հոգեբանական տեռորի ենթարկելն է՝ իր հետեւանքներով հանդերձ՝ կրակահերթեր, որոնց ընթացքում տալիս ենք նոր զոհեր, նոր գերիների առեւանգում, խոտհարքների այրում եւ այլն:

Երրորդը միջազգային շրջանակներում բազմաթիվ ուղղություններով դիվանագիտական լուրջ խնդիրների առաջադրումն ու համապատասխան հաջողությունների գրանցումն է, միջազգային հանրության շրջանում քարոզչության միջոցով խաղաղարար երկրի իմիջի ձեւավորումը, որ իրենք, իբր հաղթանակից հետո անգամ, Հայաստանի նկատմամբ ունենալով ուժային եւ այլ ակնհայտ առավելություններ, չեն օգտվում դրանցից, այլ փորձում են խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծել երկու երկրների միջեւ առկա բազմաթիվ խնդիրները։ Փորձում են այդ հարաբերությունները բերել խորհրդային ժամանակների եղբայրական հարաբերությունների մակարդակին, որի համար էլ հատկապես բարձրաձայնում են միջանցքի բացման հարցը, որի արդյունքում իբր երկու ժողովուրդների շփումը կդառնա անմիջական ու եղբայրական: 

Ադրբեջանը շարունակաբար բարձրաձայնում է, որ իր առաջնային խնդիրն է՝ մեծ եղբայր Թուրքիայի հետ Հարավային Կովկասում հաստատել կայուն խաղաղություն եւ Հայաստանի հետ համատեղ լուծել իր առջեւ ծառացած բազմապիսի, հատկապես՝ տնտեսական խնդիրները, որը եւ կդառնա երկու երկրների արդյունավետ համագործակցության խաղաղ առհավատչյան:

Հաջորդը բազմապիսի եւ բազմաթիվ ենթակառուցվածքների՝ օդանավակայանների, խրամատների, տարբեր կառույցների շինարարական աշխատանքների իրականացումն է, որը ծառայելու է ե՛ւ պատերազմական գործողությունների, ե՛ւ խաղաղ ժամանակների խնդիրների լուծմանը, որոնց բացակայությունը կամ ընթացիկ իրադարձություններին զուգահեռ դրանց կառուցումը բազմապիսի դժվարությունների առջեւ կկանգնեցներ նրան, ու իրենց հիմնական նպատակներին հասնելու արդյունավետության առումով կունենային նվազ արդյունքներ:

Մի բան է, երբ պատերազմող կողմերը գտնվում են ստարտային նույն իրավիճակում, մեկ այլ բան, երբ նրանցից մեկը նախապես, որոշակիորեն նախապատրաստված է լինում դրան: Պատերազմի ավարտից անմիջապես հետո նրանք, կարեւորելով ժամանակի ճիշտ օգտագործումը, հատկապես գրավյալ նոր տարածքներում համակարգված կերպով ձեռնամուխ եղան բազմաթիվ շինությունների կառուցմանը, որոնք բացի իրենց հիմնական գործառույթներից, հոգեբանորեն դրական կազդեն ադրբեջանական եւ բացասական՝ հայ ժողովրդի վրա: 

Բնավ պարտադիր չէ ռազմական գործիչ լինել, հասկանալու համար, որ պատերազմող ցանկացած երկրի համար այդ պատերազմի հաջողությունը հիմնականում պայմանավորված է լինում թիկունքի կանոնավոր եւ կազմակերպված աշխատանքով, ինչը եւ անում է Ադրբեջանը՝ հիմնվելով չափազանց անհրաժեշտ ենթակառուցվածքների վրա, որոնցով մերոնք այնքան էլ լուրջ չեն զբաղվում: Իրավիճակը, հավանաբար, այդպիսին է եղել նաեւ 2020թ. սեպտեմբերի 27-ի պատերազմից առաջ, որը երեւի թե չափազանց որոշիչ նշանակություն ունեցավ այդ պատերազմի ելքի համար, իսկ վերջին 9 ամիսները, ցավոք, խոսում են այն մասին, որ կարծես թե մերոնք այնքան էլ ճիշտ չեն սերտել այդ դասերը…

Պատերազմը հաղթում են թիկունքում, հետո այն ամրագրում են կռվում։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/586917d5da28336041c82e43f89ff227

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը
Ամենադիտված