Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու
Ուշադրության կենտրոնումՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Կենտրոն, Միկրոշրջան, Վանատուր և Ջրառատ թաղամասերի ջրամատակարարումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: