Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Ուժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ  «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»


ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-Ն վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման համար

Ուշադրության կենտրոնում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 105 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար:  70 մլն ԱՄՆ դոլար կտրամադրվի ՎԶԵԲ-ի և 35 մլն դոլար՝  ԱԶԲ-ի կողմից:

Վարկային միջոցները կուղղվեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական բաշխիչ ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես մարզերում, այնպես էլ խոշոր քաղաքներում: Նշենք, որ Երևանն ու Գյումրին ներառված են ՎԶԵԲ-ի <<Կանաչ քաղաքներ>> ծրագրում: Եվ այս առումով ՀԷՑ-ը կոնկրետ էկոլոգիական խնդիրներ կլուծի կանաչ քաղաքների ստեղծման ծրագրի շրջանակում (GCAP), ինչպես օրինակ, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում,  վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգիայի կայանների ինտեգրում էներգահամակարգին: Ֆինանսավորումը կաջակցի Հայաստանի անցմանը թվային տեխնոլոգիաներին` ավտոմատ կառավարման և հաշվառման խելացի համակարգերի լայնածավալ ներդրման միջոցով՝ բարձրացնելով էլեկտրացանցի հուսալիությունն ու ճկունությունը և էապես բարելավելով համակարգերի աշխատանքը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ձեռքբերումից հետո սկսեցինք Ընկերության առողջացմանն ուղղված աշխատանքը այդ թվում նաեւ՝ ներդրումային ծրագրի իրականացման միջոցով։ Եվ այն հաջողությունները, որոնք այսօր գրանցել ենք, նաեւ Ասիական զարգացման բանկի եւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի եւ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության, երկարաժամկետ ու արդյունավետ աշխատանքի արդյունք են: ՀԷՑ-ը վնասով աշխատող ընկերությունից դարձել է շահույթ գեներացնող ընկերություն, կրճատել է էլեկտրաէներգիայի կորուստները 13,5%-ից հասցնելով 6,9%։ Ներդրել ենք կառավարման միջազգային  ստանդարտներ, բացել բաժանորդների սպասարկման ժամանակակից կենտրոններ: Մեծ կարևորություն ենք տալիս էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են», - նշում է ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

Միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից տրամադրված վարկային միջոցները նաև կօգնեն ՀԷՑ-ին մեղմել կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերները՝ ապահովելով կառավարման, բնապահպանական, սոցիալական և տեխնիկական չափանիշների ընդլայնված կիրառում: ՀԷՑ-ը կկենտրոնանա նաև գենդերային իրավունքների պաշտպանության վրա՝ խթանելով գենդերային հավասարությունը և մեծացնելով ներառումը իր բիզնես գործունեության մեջ:

«Էներգետիկ ենթակառուցվածքի արդիականացման բազմափուլ ծրագիրը ներառում է մի քանի առնացքային տարր՝ համակարգի թվայնացում, էլեկտրաէներգիայի օգտագործման բարելավում և էներգամատակարարման հուսալիության ապահովում: Ծրագիրը կարևոր է Հայաստանում մաքուր էներգիայի արտադրման, այդ թվում՝ կենցաղային սպառման արևային էներգիայի արտադրության կարողության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի համատեքստում», - նշում է ՎԶԵԲ -ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

«Էներգետիկ արդյունավետության և անվտանգության հիմքը ուժեղ ենթակառուցվածք ստեղծելու համար ներդրում կատարելն է: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այս նպատակի իրագործման հարցում՝ տրամադրելով մասնավոր հատվածի երկարաժամկետ ֆինանսավորում, ինչը ոչ միշտ է հասանելի», նշում է ԱԶԲ Հարավային, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի տնօրեն Շանտանու Չակրաբորտին: «Ծրագրով կֆինանսավորվի «ՀԷՑ»-ի երկարաժամկետ ներդրումային ծրագրի երկրորդ փուլը, որի նպատակն է ընդլայնել էլեկտրամատակարարման հասանելիությունը Հայաստանի մարզերում»:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի իրագործումը սկսվել է 2016թ.-ից: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 726 մլն ԱՄՆ դոլար է կազմում, մինչ այսօր կատարված է ծրագրի 41%-ը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ուղղված բաժանորդների սպասարկման որակի կատարելագործմանը, մեզ համար գերակա նպատակ է: Ուրախ եմ, որ շարունակում ենք աշխատել Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի և այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ ծրագրի արդեն երկրորդ փուլի շրջանակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմերին արդյունավետ աշխատանքի համար։ Մեր հաջողության գրավականը, անշուշտ, մեր թիմային աշխատանքն է: Վստահ եմ, որ այս պայմանագրի ստորագրումը նոր թափ է հաղորդելու մեր համագործակցությանը», - նշում է Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. ՄաթևոսյանՈղբերգություն Քարաշամբում․ կա զոհ և վիրավորՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԵրկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» 24 ժամ ջուր չի լինի Հրապարակվել է ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Որ ճանապարհով էր եկել Փաշինյանը Ոսկեպար, և ինչու Սուրեն Պետրոսյանին հանդիպման չթողեցին «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Նախիջևանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրելԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ) Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվել
Ամենադիտված