Ռուսաստանին մեղադրել են օդային սահմանը խախտելու մեջ
ՄիջազգայինՃապոնիան մեղադրել է Ռուսաստանին՝ իր օդային սահմանը խախտելու մեջ։ Ըստ Kyodo լրատվական գործակալության փոխանցման, ճապոնական կողմն հայտարարել է, որ ռուսական Ан-26 ռուսական քաղաքացիական օդանավը հատել է Ճապոնիայի օդային սահմանն ու հայտնվել Ճապոնիայի օդային տարածքում՝ Հոկայդո կղզու հատվածում, որը գտնվում է այդ երկրի հյուսիսային մասում։
Այս առնչությամբ պաշտոնական Տոկիոն բողոքի նոտա է հղել ռուսական կողմին, հայտարարելով, որ նման միջադեպերն անթույլատրելի են։