ՀՀ ՊՆ ծառայողը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, 3 վիրավորները ՊՆ ծառայողներ են
Ուշադրության կենտրոնումԵրեկ՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ավետիս Բզնունին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանոթյան 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։