Ես պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․ Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ. Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին Քիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակել Բաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք


«Հայաստանն այսօր իշխանություն չունի. եթե առաջիկայում ինքնակազմակերպման բավարար քայլեր չանենք, շատ տխուր ավարտ է լինելու»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում, որոնք իրենց ազդեցությունն ունեն Հայաստանի վրա: Անդրադառնալով Հայաստանի շուրջ ու երկրի ներսում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև «խաղաղության» հնարավորությունների մասին պարբերաբար կրկնվող մեսիջներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

«Գլխավոր նպատակն այն է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կապ ունենա և, ըստ էության, մեր վրայով Միջին Ասիա գնա: Այդ նպատակին խանգարում էր Արցախը. հարավային հատվածում տարածքները մեր ձեռքին էին: Իրենք այդ խնդիրը լուծեցին ու շարունակում են լուծել: Այդ խնդիրը լուծելուց բացի, նաև պետք է ամեն ինչ անեն, որ հիմա շոկի մեջ գտնվող հայ ժողովուրդը միշտ այդպես մնա շոկի մեջ, որ լինի անկամ, թուլացած ու չփորձի ինքնակազմակերպվել: Այս երկու քայլերն են արվում, իսկ Հայաստանն այսօր իշխանություն չունի: Հայաստանում ապրող մարդիկ գնացել ու ընտրել են ինչ-որ մարդկանց, բայց նրանք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենք վերոնշյալ գլոբալ ծրագրի մեջ են: Դա ոչ թե խաղաղության, այլ հայությանը ծնկի բերած պահելու գործընթաց է, ըստ որի՝ հայությունը, որը նաև համաշխարհային որոշակի ռեսուրսներ ունի, չփորձի բունտ անել այդ վիճակի դեմ: Այս գործընթացն է, ու բավականին շատ հաջողություններ ունեն: Ոչ մի խաղաղություն, ոչ մի նման բան: Նպատակը մեզ ճնշած պահելն է: Ես չեմ բացառի, որ արտաքին ուժերի ծրագրերում հայությանն այստեղից ընդհանրապես հանելու ու ինչ-որ այլ մարդկանց բերել- լցնելու նպատակ ևս կա: Սա է իրավիճակը, իսկ ցավն այն է, որ դիմադրություն չկա»,-ասաց Ա. Պեպանյանը՝ նշելով, որ այսօր շատ ծանր փուլում ենք:

«Ես տասնամյակներ շարունակ ահազանգում էի, որ դաժան անցյալը, որում մեր ժողովուրդը գտնվել է, հոգեմտավոր խեղումների է հանգեցրել: Նշում էի, որ եթե չապաքինվենք, դա մեր պետությունը կործանելու է: Ցավոք, այդ ահազանգերը տեղ չհասան, ու մեր քաղաքական դաշտը համարժեք քայլեր չարեց: Արդյունքում, դրսի վերոնշյալ ուժերը, շատ լավ տեսնելով, որ հայությունը խնդիր ունի, խորացրեցին այդ առողջական խնդիրները ու եկան, հասան այս փուլին: Իրենք էլ հատուկ ձևերով այնպես են անում, որ մեր ժողովուրդն այս կաթվածահար վիճակում մնա: Խոշորացույցով նայելու պարագայում տեսանելի է դառնում, որ ամեն ինչ անում են, որ հուսալքությունը շարունակվի: Ու այս ամենի ֆոնին, քանի որ մենք համակարգ կառուցելու մշակույթ չունենք, հանձնված վիճակ է ստացվում: Եթե առաջիկա շրջանում մենք ինքնակազմակերպման բավարար քայլեր չանենք, շատ տխուր ավարտ է լինելու»,-նշեց մեր զրուցակիցը:

Ա. Պեպանյանի խոսքով, մարդկանց կաթվածահար վիճակում պահելու նպատակից է բխում նաև ցավը մոռանալ տալուն ուղղված գործընթացը: «Ամեն ինչ անում են, որ համակերպվենք, ընդվզումներ չունենանք, իրենց բառերով ասած՝ որ ռևանշիստական տրամադրություններ չլինեն: Արևմուտքում մարդուն, ժողովրդին կառավարելու բավականին հզոր ինստիտուտներ կան: Դրանք մշակված ծրագրեր ունեն, որոնք կիրառում են: Ու քանի որ սեփական ոչինչ չունենք, իշխանություն՝ ևս, և կան միայն առանձին անհատներ, ու մեզ մոտ չի ստացվում դիմակայել, իրենք հաղթում են: Բացի այդ, մարդկանց զբաղեցնելու հատուկ տեխնոլոգիաներ կան: Մարդկանց մոտ առկա մտահոգությունը, ագրեսիվությունը փոքր-փոքր ինչ-որ բաների վրա սպառել տալու տեխնոլոգիաներ ևս գոյություն ունեն: Օրինակ՝ անել որևէ արտահայտություն, որից ժողովուրդը կհուզվի, կզայրանա, դուրս կգա փողոց, կվանկարկի, կգնա, հանգիստ կքնի՝ կարծելով, թե հաղթել է: Իսկ իրականում այդ պարտիան էլ ենք պարտվում: Մենք ընդհանուր դժգոհություն ունենք այս իրավիճակից, և եթե մեզ հատուկ տեխնոլոգիաներով չմշակեին, գուցե ողջ հայությունով ինքնակազմակերպվեինք ու մտածեինք՝ ինչպե՞ս ենք կորցրածը հետ բերելու:Որպեսզի դա չանենք, մեր էներգիան ջլատելով՝ մեզ անընդհատ ինչ-որ փոքր «պայքարիկների» են տանում, ու մեր էներգիան սպառվում է: Հմտորեն է իրագործվում այդ տեխնոլոգիան, ու ինչ ասում են՝ կտերը հավեսով ուտում ենք: Դաժան բան եմ ասում, բայց Հայաստանն իր համար ժողովուրդ չունի: Մարդկային քանակություն է, որը Հայաստանի հետ կապ չունի, որովհետև եթե ունենայինք, մենք ուրիշ իշխանություն, ուրիշ պետություն կունենայինք»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ պարագայում շատ հանգամանքներ այլ կլինեին:

Վերլուծաբանի դիտարկմամբ, մեր երկրում առկա իրավիճակը ո՛չ անորոշ է, ո՛չ անհասկանալի. «Միգուցե անսպասելի է շատերի համար, բայց ինձ համար ամբողջովին կանխատեսելի իրավիճակ է սա: Ես միշտ ասում էի՝ Հայաստանում ապրող մարդկանց ընտրությունների մի՛ տարեք, իրենք առողջական խնդիր ունեն, իրենց նախ բուժել է պետք և ոչ թե հարցնել, թե ում ես ուզում, որ քեզ կառավարի: Բայց մարդիկ չլսեցին, վարագույրը բացվեց, ու տեսանք, որ Հայաստանը ժողովուրդ չունի: Մարդիկ կան, ապրում են, բայց իրենք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենց անձնական շահերով ապրող մարդիկ են, Հայաստանի շահերով հարյուր կամ հազար հոգի հազիվ թե լինի»:

Հաշվի առնելով զրույցի սկզբում մատնանշած հիմնական մարտահրավերները՝ Ա. Պեպանյանը հավելեց. «Եթե այսպես շարունակվի, չեմ կարող ասել, թե որքան ժամանակ հետո, բայց վերջնաժամկետում այստեղ հայ չի մնա: Պարզապես ինչ-որ մի քանակություն կլինի, որը ո՛չ արժանապատվության, ո՛չ էլ հայրենիքի զգացում ունի: Հիմա ամբողջ աշխարհի հայությամբ պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք հակադրվել այս ամենին, որ կորուստները քիչ լինեն, կամ, եթե կորուստները մեծ լինեն, ինչ ենք անելու, որ մեր տեսակը չվերանա: Այսօր, մեծ հաշվով, տեսակի վերացման խնդիր է դրված: Պետությունը հենց վերացավ, տեսակն էլ է վերանալու: Այս վտանգն է այսօր ծառացած մեր առջև: Եթե տեսակի պահպանման բնազդը չենք կորցրել, պետք է քայլեր ձեռնարկենք, իսկ եթե x տոկոսից ավելին արդեն կորցրել ենք, այդ դեպքում խնդիրը գրեթե անբուժելի է: Մենք, դժբախտաբար, քաղաքական շախմատ խաղալ չգիտենք, լուրջ ու երկարաժամկետ ծրագիր մշակելու մշակույթ չունենք: Մինչդեռ նրանք, ովքեր հիմա հաջողում են մեր տարածքում, ունեն այդ մշակույթը: Եթե մեզ մոտ համակարգ կառուցելու մշակույթ լինի, ինչ-որ բան դեռ կարող ենք փրկել, եթե ոչ…»:

Արծրուն Պեպանյանի խոսքով, ամենամեծ մարտահրավերը երկիրը պահող ժողովուրդ չունենալն է: «Եթե այդ ժողովուրդը չկա, ինչ ուզեն, կարող են անել, ինչ իշխանություն ասես կարող են ձևավորել, արտաքին ուժերը կարող են գալ ու մեր վրայով գնալ: Ես դեռ վաղուց եմ հնչեցրել ժողովրդի մենթալիտետը փոխելու անհրաժեշտության ահազանգը՝ ասելով, որ եթե դա չարվի, թուրքերն այս տարածք ոչխարները քշած են գալու: Բայց սրա ընկալումը չկա, որովհետև մատնանշվող դեղամիջոցների ընկալումը ևս չկա: Հայ ժողովուրդը գնում է դանդաղ մահվան: Հիմա ստեղծվել է մի ծանր ու բարդ վիճակ, որը նաև շանս է: Միակ միջոցն է, որի արդյունքում հնարավոր է ժողովրդի մի հատվածի ուղեղը միանա ու մտածի՝ ի՞նչ անել, որ մահից փրկվենք: Ազգի ու հայրենիքի զգացում ունեցողներով պետք է համախմբվել, որ հասկանանք մեր անելիքը»,-եզրափակեց Ա. Պեպանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված