Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


«Պետությունը ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ է. բոլոր ոլորտների զարգացման համար խոչընդոտ են այս իշխանությունները». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա 7 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 5,2 տոկոս աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով: Զուգահեռ՝ տնտեսության պատասխանատուները շարունակում են պնդել, որ ՀՀ տնտեսության վերականգնման փուլն արդեն անցյալում է, որ մեր տնտեսությունը դինամիկ զարգանում է, արտաքին ու ներքին ներդրումների հոսք կա: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ֆինանսական հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ թեմաներին՝ դիտարկելով նաև տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունեցող անվտանգային խնդիրները:

Անդրադառնալով նախ ներկայացվող ցուցանիշներին՝ Ա. Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց. «Եթե գործ ունենք սովորական ընթացիկ պրոցեսների գնահատականների հետ, ընդունված է համադրելի ժամանակաշրջանների ցուցանիշներն իրար հետ համադրելով՝ կատարել եզրակացություններ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում, տվյալ դեպքում՝ 7 ամսում, երկիրը գտնվում էր տոտալ լոքդաունի մեջ, կիրառվում էին տնտեսական սահմանափակումներ: Այսինքն, համեմատել զրոյի հետ՝ մի տեսակ անհարմար բան է ստացվում: Տնտեսական ակտիվության աճն առնվազն 2-4 տոկոսային կետով ավելի պակաս է, քան մինչև իշխանափոխությունը: Տնտեսությունն, ինչպես բազմիցս կրկնել եմ, իներցիոն բնույթ ունի: Իշխանությունների այն պնդումները, թե անցած տարվա կորուստները վերադարձվել են, իրականությանը չեն համապատասխանում: Չի կարելի վերցնել երկու թիվ, կողք կողքի դնել և գլուխ գովել, թե իբր հաջողություն ենք գրանցել: Պետական պարտքի անհասկանալի աճն այս 7 ամսվա ընթացքում շուրջ 1 մլրդ դոլար է կազմել՝ հասնելով 9 մլրդ դոլարի: Գնաճի տեմպերը, հատկապես առաջնային սպառման ենթակա ապրանքների աճը, ուղիղ ազդեցություն ունեն մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Պետական պարտքի կառավարումն արդեն դուրս է կառավարելի վիճակից, վաղուց գերազանցված է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՆԱպարտք հարաբերակցության 60 տոկոսի շեմը: Եթե գրված թվերն իրենց հետևում իրական արդյունք չունեն, ապա այսպիսի պնդումները պարզ պոպուլիզմ են»: Տնտեսության վերականգնման մասին պնդումներն Արմեն Գրիգորյանը նաև անլուրջ է համարում:

«Տնտեսության վերականգնման համար մի քանի կարևոր նախադրյալներ են անհրաժեշտ, մասնավորապես կայունություն, անվտանգություն, հստակեցված խաղի կանոններ, որոնք պետք է հիմնավորված լինեն հաշվարկներով, ուղղություններով, առաջնահերթություններով և իրականացնողներով: Տնտեսության վերականգնում եզրույթն արդեն անլուրջ է, պետությունը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ, օր օրի կյանքը թանկանում է, մարդկանց եկամուտները չեն ավելանում գնաճին համապատասխան, առկա է նաև գործազրկության բարձր մակարդակ: Մեր բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հաղթահարել աղքատության ծանր բեռը: Այս ամենը կա՛մ տեսնում ենք, կա՛մ ոչ: Իշխանության շատ ներկայացուցիչների որ լսենք, ներդրումները հորդում են, իսկ թե որտեղ, որ ուղղություններով և ինչպիսի չափելի արդյունքներ պետք է սպասել, նույնպես հստակություն չկա: Պետությունը գտնվում է հետպատերազմական վիճակում, ամեն օր ի հայտ են գալիս սահմանային նոր սպառնալիքներ, իրավիճակի սրումներ, ներքաղաքական կյանքը բավականին սրված է, իսկ այս դեպքում ներդրում անող միջին վիճակագրական անձը հաշվարկներ է անում, թե երբ հետգնում կանի»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշվածները լուրջ խնդիրներ են, որոնք հաշվի առնելով՝ կարող ենք ներդրումային միջավայրի ոչ այնքան գայթակղիչ լինելու մասին եզրակացություններ անել:

Ինչ վերաբերում է այս ֆոնին կառավարության 5-ամյա ծրագրում ներառված ակնկալիքներին ու դրանց իրատեսականությանը, Արմեն Գրիգորյանը նկատեց. «Եթե հաշվի առնենք, որ այս հնգամյա ծրագիրը վերջին երեք տարում թվով երրորդն է, ապա իրատեսական լինելու հանգամանքն արդեն պարզ է: Իշխանության ներկայացուցիչները մինչև 2050 թվականի հետ կապված հրապարակումներ ունեին: Կարելի է գրել շատ գեղեցիկ ծրագրեր, բայց որոշակի շեշտադրումներ շարադրելն այլ բան է, բոլորովին այլ են իրական կյանքն ու մարդկանց սպասումները: Կառավարության ծրագրերի և իրականության մեջ օրգանական կապ չկա: Իհարկե, տնտեսական վիճակն ուղիղ կապ ունի նաև երկրի անվտանգության բաղադրիչի հետ: Կապիտալը կանխատեսելիություն, չափելիություն և երկարաժամկետ շահութաբերության մակարդակի հետևից է գնում, ու այդ ճանապարհն անցնում է բացառապես անվտանգ երկրներում: ՀՆԱ-ի մեկ տոկոս աճն իրենից ենթադրում է մոտավորապես 10 մլրդ հարկային մուտքեր: Մեր պետությանը կապիտալ ծախսեր, ենթակառուցվածքներ են անհրաժեշտ: Մենք պետք է արտաքին և ներքին տնտեսական անվտանգության քաղաքականություն վարենք: Տնտեսական անվտանգությունը նույնպես հայեցակարգային հիմքերի վրա պետք է դրվի»:

Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների այն պնդումներին, թե տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, Ա. Գրիգորյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Կառավարության ներկայացուցիչները, տարածաշրջանային կոմունիկացիաների շրջափակում ասելով, հավանաբար, հասկանում են, թե ՀՀ-ն ճանապարհ կտա թշնամուն, իսկ թշնամին՝ ՀՀ-ին: Ես տարածաշրջանային ենթակառուցվածքների և կոմունիկացիաների ապաբլոկավորում ասելով՝ հասկանում եմ, որ պետք են ամբողջական լուծումներ: Օրինակ՝ ՀՀ-ն Վրաստանի սահմանով Աբխազիայով երկաթգիծ ունենալո՞ւ է, թե՞ ոչ:

Գիտենք, որ այդ հատվածում երկաթգիծ համարյա թե չկա, կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ, ո՞վ է ֆինանսավորելու, կամ, առհասարակ, տարածաշրջանի կոմունիկացիաների հարց ասելով՝ ինչպիսի՞ աշխարհագրություն են պատկերացնում: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ թշնամի պետությունը խոսում է Սյունիքից, ինչ-որ միջանցքներից, զավթել է Գորիս-Կապան ճանապարհը, ընդ որում՝ այն ճանապարհը, որի 12 կմ-ն ՏԿԵ նախարարությունը 2020-ին վերանորոգել էր: Թուրքիայի և Ադրբեջանի առաջ մեր տնտեսությունը բացելով՝ կարճ ժամանակահատվածում կունենանք ավելի ծանր տնտեսական ճգնաժամ, քան երբևէ: Թուրքիայի քաղաքականության մեջ գոյություն չունի տնտեսապես զարգացած Հայաստան, այլ հակառակը՝ կա թուլացած, քայքայված և ապրելու համար ոչ պիտանի տարածքի վերածելու նպատակ»,-շեշտեց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով, թուրքական ապրանքին փոխարինող երկրների ապրանքներ գտնելու բավարար ժամանակ ունեինք. «Պետությունն այստեղ անելիք ուներ, և նորից ոչ մի էական գործողություն չարվեց: Տնտեսության պատասխանատուներից հնչում են շատ վտանգավոր մեսիջներ, օրինակ՝ գյուղացին չպետք է գյուղատնտեսությամբ զբաղվի: Իսկ ինչո՞վ պետք է զբաղվի: Չի զբաղվի, եթե այս կուրսն առաջ տանեն, ադրբեջանական գյուղմթերքը բերեն, լցնեն, Հայաստանի շուկաները զավթեն, իսկ Արարատյան դաշտավայրի հողերը դառնան ջրի գին: Մինչդեռ պետք է գյուղատնտեսությունը հասցնել այնպիսի մակարդակի, որ աշխատող հայ մարդն ինքն իրեն ապահովի բարեկեցիկ կյանքով: Սրա համար կոնցեպտուալ լուծումներ են պետք:

Ճանապարհների ապաբլոկավորումը քաղաքական ուղիղ իմաստ ունի, որը կապված է Արցախի ճակատագրի հետ: 1994 թվականին Ադրբեջանն ու Թուրքիան փակել էին ճանապարհները, քանի որ համաձայն չէին Արցախյան պատերազմում պարտության հետ: Հիմա եթե կառավարությունն ուզում է բացել այդ ճանապարհները, կարո՞ղ ենք ենթադրել, որ համաձայն են, օրինակ՝ Հադրութի և Շուշիի կորստի հետ: Իսկ հայ ազգը համաձա՞յն է: Պետության անվտանգային, տնտեսական, սոցիալական, կրթամշակութային և, առհասարակ, բոլոր ոլորտների զարգացման համար խոչընդոտ են այս իշխանությունները, որոնցից պետք է ազատվել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված