Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 256 554 է, մահվան դեպքերինը՝ 6415
Ուշադրության կենտրոնումՀայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 906 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256 554-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5216 է:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1199 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 18 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6415-ի:
Ավելին՝ այստեղ