Զինվորների վրանում հրդեհ է բռնկվել, պատճառը՝ վառարանն է եղել
Ուշադրության կենտրոնումԱյս գիշեր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ սահմանամերձ հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում, ինչի հետևանքով սկսել են պայթել նռնակներն ու փամփուշտները։ Պատճառը՝ ժամկետային զինծառայողների վառած վառարանն է եղել՝ ցրտից պաշտպանվելու համար։
Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Էլյազյանը ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում բացատրեց, որ հրդեհ եղել է, բայց պայթյուն՝ ոչ, քանի որ պատրոնը 100-ից ավել ջերմաստիճան պետք է վերցնի, որ պայթի, իսկ հրդեհը շատ փոքր է եղել: «Միայն վրանի մի հատվածն է վառվել, քանի որ քամին կրակը տարուբերել է: Այդքան էլ վտանգավոր բան չի եղել, ուղղակի երեխան մի քիչ անուշադիր է եղել»,- նշեց տեղակալը:
Գագիկ Էլյազյանը ասաց նաև, որ վրանների վիճակը այդքան էլ վատ չէ, պարզապես կան տեղեր, որ արդեն ցրտել են, զինվորներն էլ թթի ցախեր են վառում:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ զինվորներին տրվել է նոր վրան, Գագիկ Էլյազյանը պատասխանեց. «Չէ, չեն տրվել դեռ, այդ վրանները ոչ թե այնտեղ գիշերելու համար են, այլ պարզապես տղաները այդտեղ սնվում են, իսկ գիշերում են դոմիկներում»,- ընդգծեց նա:
Ավելին՝ այստեղ