ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՌուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուների․ չորսը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն Շուշի – Կարմիր շուկա – Քաջայր երթուղով և մյուսը՝ հակառակ ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Նշված է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։
Օրվա ընթացքում 2 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից, 11 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և վնասազերծվել։
Ավելին՝ այստեղ