UCOM-ում պաշտոնապես մեկնարկել է IPhone 13-ի վաճառքը Ինչպե՞ս է հայը ստիպում Սյունիքով անցնող բեռնատարից պոկել թուրքական դրոշը Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքում. կա 3 վիրավոր Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել Աշխարհի մասին խոսելը և երկարաժամկետ պլաններ կազմելը, միայն Նիկոլի դիրքորոշումից ելնելով, հակաարտադրողական և վտանգավոր ցուցանիշ է. Արմեն Աշոտյան Իմ գործունեությունը բարեգործություն չէ, այլ ծառայություն է Հայաստանին, Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին. Մհեր Ավետիսյան Ալիևը դիմել է հայ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում «Վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը». Պուտինն ԱՊՀ երկրների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը (տեսանյութ) Զոհերի մասին չստուգված ինֆոն մի գրեք ձեր էջերում. Նարինե Մանուկյան


Ի՞նչ փոխվեց Նյու Յորքում Հայաստանի հարցով. ԱՄՆ ճնշումից հետո Էրդողանը շտապում է հանդիպել Պուտինին

Վերլուծություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ «լավ ուղերձներ» է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Այժմ այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել», - ասել է Էրդողանը լրագրողներին։ Նա նշել է, որ այդ հարցը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,-ասել է Էրդողանը:

Փաստորեն, առաջին անգամ Էրդողանն էլ Փաշինյանի կողմից ուղերձները «դրական» համարեց: Հայաստանն ու Թուրքիան, ինչպես ասում են, «պասերով» առաջ են ընթանում:
Նյու Յորքում վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան հարցը եղել է առանցքային հարցերի շարքում:

Ըստ ամենայնի Նյու Յորքում Էրդողանին հասկացնել են տվել, որ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է դադարեցնեն Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից և խաղաղության հասնելու ճանապարհին հստակ քայլերի դիմեն:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ևս քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին Միացյալ Նահանգների մասնակցության վերաբերյալ հատուկ ճեպազրույցում Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է. - «Հանդիպումը, որը տեղի ունեցավ կեսօրին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, տևեց մոտ մեկ ժամ: Իհարկե, նրանք քննարկեցին Աֆղանստանը, խոսեցին նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»:

Հարևան Իրանն էլ իր հերթին երեկ Հայաստանի հետ սերտ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել... Իրանի նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռաիսին հայտնել է իր վարչակազմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում և նշել, որ երկկողմ սերտ համագործակցությունը համապատասխանում է երկու հարևանների շահերին ու կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նշված է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին հղած Իրանի նախագահի շնորհավորական ուղերձներում։ Հայաստանի վարչապետին հղած ուղերձում Իրանի նախագահը ողջունել է Թեհրանի ու Երևանի միջև փոխշահավետ համագործակցությունը, որը նրա խոսքերով՝ վերջին տարիներին քանակապես և որակապես աճել է։ Էբրահիմ Ռաիսին նաև նշել է, որ Իրանի ու Հայաստանի նոր կառավարությունները նոր դարաշրջանում կարող են հասնել նշանակալից ձեռքբերումների, նպաստել տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը ու բավարարել երկու բարեկամ ժողովուրդների շահերը։

Հարևան Վրաստանը ևս Հայաստանի շուրջ իրադարձություններին բավական ուշադրությամբ է հետևում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարները խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին։ «Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են, որ այդ փոխանակումը հարևանների միջև համագործակցության լավ հիմք է հանդիսանում», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ։ «Վրաստանի կարևորագույն խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է։ Մեր երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթները կատարել՝ հանուն կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման», - դիմելով Էրդողանին` հայտարարել է Վրաստանի վարչապետը։

«Առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում հայ-վրացական համագործակցությունը», պաշտոնական Թբիլիսին է ուղերձ հղել Երևանին: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում, գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում։

Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնում «այս փոխշահավետ համագործակցության ավելի ամրապնդման համար»։ «Ուրախ եմ, որ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու հնարավորություն ունեցա։ Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։ «Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը», - իր ուղերձում գրել է Վրաստանի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստան պաշտոնական այց կատարեց սեպտեմբերի 8-9-ը։ Այդ այցից տասն օր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը վրացի պաշտոնակցի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել իրեն։ Էրդողանն ու Ղարիբաշվիլին երեկ հանդիպում են ունեցել Նյու Յորքում և քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին։

Նյու Յորքում որոշակի ճնշման ենթարկվելուց հետո, հիմա Էրդողանը կհանդիպի Պուտինի հետ: Հայաստանի շուրջ կումունիկացիոն հարցերում, ինչպես երևում է, հստակ քայլերի ժամանակն արդեն հասունացել է, և բոլոր կողմերն աշխատում են իրենց «բաժինը» ստանալ:

Մետաքսյա Շալունց

Երկու դասասենյակ անվանակոչվեց ի պատիվ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ՝ Վահե Ադյանի և Արման Ալեքսանյանի անմար հիշատակի. Գ․Ծառուկյան «Ի՞նչ հույս ունենալ մեկից, ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»․ Էդուարդ Շարմազանով UCOM-ում պաշտոնապես մեկնարկել է IPhone 13-ի վաճառքը Ինչպե՞ս է հայը ստիպում Սյունիքով անցնող բեռնատարից պոկել թուրքական դրոշը Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքում. կա 3 վիրավորՌուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվելԱշխարհի մասին խոսելը և երկարաժամկետ պլաններ կազմելը, միայն Նիկոլի դիրքորոշումից ելնելով, հակաարտադրողական և վտանգավոր ցուցանիշ է. Արմեն Աշոտյան Իմ գործունեությունը բարեգործություն չէ, այլ ծառայություն է Հայաստանին, Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին. Մհեր Ավետիսյան Ալիևը դիմել է հայ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում«Վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը». Պուտինն ԱՊՀ երկրների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը (տեսանյութ) Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր. Տիգրան Աբրահամյան Զոհերի մասին չստուգված ինֆոն մի գրեք ձեր էջերում. Նարինե Մանուկյան Սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից․ ԱՀ դատախազությունը մանրամասներ է հայտնումԱլիևը հայտարարություն տարածեցԱդրբեջանական կողմը զոհեր է տվել Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ․ ՀՀ ՄԻՊ Զինվորական է ինքնասպան եղել Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ․ ՊԲ Ադրբեջանցիները ԱԹՍ-ով են հարվածել հայկական դիրքին. Վահան ԲադասյանՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԵրեք վիրավոր զինվորների վիրահատությունները բարեհաջող են անցել. Արտակ Բեգլարյան Լույս չի լինելու Երևանում և 7 մարզում Դիրքապահ զինվորը գիշերում է վրանում, որի վրա արձակված կրակահերթից 9 զինվոր է վիրավորվում. Ռոբերտ Հայրապետյան Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է. Նոր մանրամասներ Ինչ իրավիճակ է այս պահին սահմանին. ՀՀ ՊՆՀայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի. Արցախի ՊԲՆիկոլ Փաշինյանն անձամբ կգա խորհրդարան. «Ժողովուրդ»Ազատազրկված համայնքապետերն անգամ ընտրվելու դեպքում կմնան անազատության մեջ. համայնքային կյանքը կպարալիզացվի. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվումԻրադրությունը այս պահին հանգիստ է․ ՊԲ«Հրապարակ».Արցախի դեմ հերթական որոշումն էԽուճապը այսպես է տարածվում՝ համապատասխան կառույցների լռության և անպատասխանատվության պայմաններում. Տիգրան Աբրահամյան Եփվում է նոր դավաճանություն․ Արմեն Աշոտյան Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Լավ լուրն էն ա, որ շուկա չկա, որ քանդվի. Փաշինյանը կատակեց Կառավարության նիստին Սպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում22-ամյա աղջկա մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել Իսրայելը հարվածել է իրանական ռազմական ուժերին․ կան զոհեր և վիրավորներ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. ԲայրամովԲեյրութում հավաքված ցուցարարների դեմ կրակոցներ են արձակվել. բանակը զրահատեխնիկա է մոտեցնում դեպքի վայրին (տեսանյութ) Թուրքիան նոր ռազմական օպերացիա է նախապատրաստում Ուժգին երկրաշարժ է գրանցվելՀոկտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարումը կդադարեցվիԱյսուհետ ՀՀ քաղաքացիներն իրենց անձնագրում որպես ծննդավայր կարող են նշել ոչ թե պետությունը, այլ ծնվելու քաղաքը Իմ երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը. ՀՀ նախագահ Մանրամասներ ոստիկանների պատճառով ցնցումների մեջ հայտնված երեխայի առողջական վիճակից (տեսանյութ) Մեկնարկում է Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը Հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը երկարաձգվում է ևս մեկ տարով
Ամենադիտված