Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի


Ալիեւն ընդունեց, որ Ղարաբաղը Ադրբեջան չէ

Վերլուծություն

Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ Ալիևը հայտարարություն է արել, որ պատրաստ է ճանաչել «Լեռնային Ղարաբաղի համայնքը», բայց ոչ Ադրբեջանի տարածքում: Նա կրկնել է, որ պատերազմից հետո Ադրբեջանում «Լեռնային Ղարաբաղ չկա»:

Նա նաև կոչ է արել Հայաստանին ընդունել նոր Սահմանադրություն և հրաժարվել Թուրքիայի դեմ պահանջներից: Բացի այդ, նա ասել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն չի խոսել Հայաստանի համար նոր սպառազինությունների մասին, և ոչինչ չի փչացնի Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները:

Ալիևի հայտարարությունները, չնայած հոխորտանքին, մատնում են վախն իր իսկ արածից։ Նա ստուգում է ռուսական «տանիքի» հուսալիությունը և ցանկանում է համոզվել, որ այն տեղում է:

Ալիևը միաժամանակ «բացատրում» է իր հասարակությանը, որ Արցախն Ադրբեջան չէ, և մի օր նա ստիպված կլինի դա ընդունել: Խոսելով այն մասին, որ նա առաջարկել է պատերազմից առաջ հայկական զորքերը դուրս բերել Ղարաբաղից և հակամարտությունը լուծել առանց պատերազմի, Ալիևը չի ասում, որ չի կատարել իր «տնային աշխատանքը»: Իսկ նրա «առաջադրանքը» սեփական ժողովրդին համոզելն էր, որ հարկ կլինի ճանաչել Արցախի անկախությունը: Նա բազմիցս խոստովանել է, որ մասնավոր զրույցներում համաշխարհային քաղաքական գործիչներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Այժմ նրա համար առավել դժվար է բացատրել իր ժողովրդին, թե ինչու «Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով միավոր», և ինչու համաշխարհային հանրությունը չի ճանաչում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ համաձայն «խորհրդային քարտեզների»: Առայժմ այդ քարտեզները ճանաչում են միայն Ալիեւը, Պուտինը եւ Փաշինյանը եւ Հայաստանի ընդդիմությունը, որը վախենում է «սովետի» դեմ խոսք ասել:

Աշխարհը չի ճանաչում «եռակողմ» պայմանավորվածությունները որպես կարգավորում, և դրա վկայությունը պատերազմի մեկնարկից մեկ տարի անց Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն է:

Ալիևը, չնայած երկար ժամանակ մերժում էր, այդուհանդերձ, համաձայնեց հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Սա նշանակում է, որ «եռակողմ պայմանավորվածությունների» սխեմայից գործընթացը կարող է վերադառնալ ԵԱՀԿ մակարդակ: Մնում է հարցը՝ ո՞ւմ գիծն է գերակշռելու. Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբին զուտ «մարդասիրական գործառույթներ» է վերապահում, մինչդեռ ԱՄՆ -ն և Ֆրանսիան խոսում են Արցախի կարգավիճակի եւ քաղաքական կարգավորման մասին: Ինչպե՞ս կաշխատի Մինսկի խումբը:

Այն, որ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, կարող է վկայել, որ ղարաբաղյան կարգավորման «եռակողմ» ժամանակահատվածը, չնայած Բաքվի և Մոսկվայի դիմադրությանը, մոտենում է ավարտին:

Ինչպե՞ս է Ալիևը մտադիր գործել: Նա արդեն կատարել է առաջին քայլը` փաստացի ասել է, որ Ղարաբաղը Ադրբեջան չէ:

Գնդակը Հայաստանի կողմում է: Երևանն ու Ստեփանակերտը պետք է հստակ և պարզ նշեն, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականի սեպտեմբերին: «Եռակողմ հայտարարությունը» ստորագրվել է Հայաստանի և Բաքվի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը նշանակում է, որ արդյունքի համար պատասխանատու է Ռուսաստանը: Հայաստանը կճանաչի՞ Բաքվից չկախված Արցախի կարգավիճակը: Իսկ ինչի՞ մասին է մտադիր խոսել Երևանը բանակցություններում:

Lragir.am

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում
Ամենադիտված