Դավիթ Տոնոյանին ձերբակալել են
Քաղաքականություն
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով ԱԱԾ քննչական դեպարտամենտը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։ Տեղեկությունը հայտնում է«Հրապարակ» թերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ–ն խուզարկում է Դավիթ Տոնոյանի բնակարանը։
Զուգահեռ խուզարկություններ էին ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:
Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Պարբերականի տվյալներով` հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:
Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ավելին՝ այստեղ