Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է թիմի հետ. հաստատել են հետագա ռազմավարությունը
ՔաղաքականությունՍեպտեմբերը 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ:
Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա և հետագա մարտավարությունը: Անդրադարձ կատարվեց նաև խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվեց հետագա ռազմավարությունը։