Գագիկ Սուրենյանը հեռանում է «Շանթ»-ից և գնում «Առաջին ալիք»
Blog«Ասում են՝ տաք և սառը հոսանքները Նորքի բարձունքից ավելի կանխատեսելի են: Հոկտեմբերի 4-ից...»,- Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը լայն արձագանք է գտել համացանցում: Օգտատերերը մեկնաբանություններում նշում են՝ այսկերպ Սուրենյանը տեղեկացնում է, որ եղանակի տեսությունն այսուհետ հաղորդելու է ոչ թե «Շանթ»-ի, այլ «Առաջին ալիք»-ի եթերում:
Հավելենք, որ «Առաջին ալիք»-ը ֆեյսբուքյան էջում հաստատել է տեղեկությունը. «Մեր հեռուստադիտողի համար այսուհետ բոլոր եղանակները հաճելի են, քանի որ կանխատեսելի են սուրենյանական ճշգրտությամբ: Առաջին ալիքի հեռուստաընտանիքին է միացել ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ամեն աշխատաքային օր՝ Լուրերից անմիջապես հետո Գագիկ Սուրենյանի «Եղանակի տեսությամբ» կտեղականանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ վերևում՝ հեռուստաաշտարակի բարձրության վրա»:
Ավելին՝ այստեղ