Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում ՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործով Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունը Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են


Իրանն ու Ադրբեջանը պատերազմի եզրին. Ալիևի ծաղրանկարներ Իրանում, ամոթանքներ Իրանին՝ Թուրքիայից

Վերլուծություն

Իրանա-ադրբեջանական լարում՝ դեպի Արցախ իրանցի վարորդների տեղաշարժի հետևանքով

Այսօրվանից՝ հոկտեմբերի 1-ից Իրանը զորավարժություններ է սկսում Ադրբեջանի հետ սահմանին: Մթնոլորտը պայթյունավտանգ է, մի քանի օր է համացանցում, հատկապես տելեգրամյան ալիքներով տեսանյութեր են տարածվում, թե ինչպես է Իրանը Ադրբեջանին սահմանին զինտեխնիկա կուտակում:

Իրանի զինված ուժերը վաղվանից զորավարժություններ են սկսում Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ: Դրանց նպատակն է ստուգել Իրանի զինված ուժերի պատրաստվածության աստիճանը, բարձրացնել մարտունակությունը և փորձարկել զինտեխնիկան, հայտարարել է իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։

Իսկ լարվածությունը, նկատենք, որ սկսվեց դեպի Արցախ Իրանից վառելիքի մատակարարման առիթով... Ամեն ինչ սկսվեց նրանից, որ շաբաթներ առաջ ադրբեջանական կողմը սկսեց տուրքեր գանձել Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարներից, հետո էլ ձերբակալեց երկու վարորդների՝ ապօրինի կարգով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Երկրորդն շաբաթն է՝ ազատազրկված իրանցիների ճակատագրի մասին որևէ բան չի հաղորդվում։

Բաքուն պնդում է, թե իրանցի վարորդները պետք է Ղարաբաղ մտնելու համար Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը ստանան։ Շաբաթներ առաջ ադրբեջանցիները երկու իրանցի վարորդի են ձերբակալել՝ այդ կարգը խախտելու մեղադրանքով, մյուսներից էլ ավելի քան 100 դոլարի հարկ են գանձում՝ իրենց ճանապարհը հատելու համար։

Զորքեր Իրան-Ադրբեջան սահմանին

Ի պատասխան՝ Իրանը սկսել է զորք կուտակել Ադրբեջանի հետ սահմանին, վերլուծաբանները նկատում են, որ զորավարժությունների համար Ադրբեջանի սահմանի մոտ Իրանը բավականին լուրջ ռազմական ուժեր է կուտակում։ «Զորքերը բավականին շատ են, ընդ որում, եթե ի սկզբանե դրանք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերն էին, ապա վերջին օրերին Իրանը սահմանի մոտ է կուտակել նաև բանակի ուժերը։ Վերջին անգամ նման բան եղել է անցյալ տարի, երբ Ղարաբաղում մարտերի պատճառով արկեր էին նետվում Իրանի տարածք», - “Коммерсантъ”-ին ասել է ռազմական հարցերով փորձագետ, իրանագետ Յուրի Լյամինը։
Ավելի վաղ՝ երկու օր առաջ, Ադրբեջանի նախագահը Anadolu թուրքական պետական գործակալությանը տված հարցազրույցում իր դժգոհությունն էր հայտնել իրանա- ադրբեջանական սահմանի մոտակայքում Իրանի կազմակերպած զորավարժությունների կապակցությամբ․ - «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում, դա իր ինքնիշխան իրավունքն է։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակի մեջ, տեսնում ենք, ի՞նչ ենք տեսնում։ Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմանին: Ինչո՞ւ վարժանքները չկազմակերպվեցին, երբ հայերը գտնվում էին Ջաբրայիլում, Զանգելանում և Ֆիզուլիում: Ինչո՞ւ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այս հողերը և ավարտեցինք 30-ամյա օկուպացիան: Սրանք արդարացի հարցեր են», - հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն սեպտեմբերի 28-ի երեկոյան պատասխանել էր Ալիևին՝ նշելով, թե Իրանի և Ադրբեջանի միջև լավ հարաբերությունների և շփումների պայմաններում «պարոն Ալիևի հայտարարությունները զարմանալի են»: Իրանական կողմն ակնարկել է, թե քաջ տեղյակ է Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունից և չի հանդուրժի «սիոնիստական ռեժիմի ցուցադրական ներկայությունը իր սահմանների մոտ», և այդ կապակցությամբ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար:

Ընդ որում, վերլուծաբանները նկատում են, որ Ադրբեջանը երկար տարիներ է, ինչ ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում։ Ռուս վերլուծաբանները, օրինակ, համարում են, որ իրականում Իրանը դժգոհ է Թուրքիայից, սակայն հարաբերությունները չսրելու համար նման պատասխան է տվել։
«Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Իբրահիմովը, օրինակ, “Коммерсантъ”-ին ասել է, թե Իրանի և Ադրբեջանի դժգոհությունները միմյանցից միշտ առկա են, դրանք բացարձակ փոխադարձ են։ Հարցն այն է, թե ինչպես է իր հյուսիսային հարևանի նկատմամբ քաղաքականություն կառուցելու Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Մի կողմից՝ Ռաիսին հասկանում է, որ հակամարտությունը չի կարելի խորացնել, դրա համար էլ զանգահարել է Ալիևին, որպեսզի շնորհավորի նրան տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Մյուս կողմից՝ նա չի կարող չհետևել իր երկրի շահերին, որոնք արտահայտվում են տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճ թույլ չտալու համար։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը շատ ավելի կոշտ է արտահայտվել։ Երբ տեղական Rokna պարբերականի լրագրողը խնդրել Է ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավիին մեկնաբանել նախագահ Ալիևի խոսքերը, նա փոխաբերական պատասխան է տվել. - «Եթե փոքր երեխա մոտենա և սկսի վիրավորել ձեզ, դուք պարզապես շոյեք նրա գլուխը», - ասել է Ֆադավին՝ Ադրբեջանի նախագահին համեմատելով, փաստորեն, փոքր երեխայի հետ։

Թեհրանը հակադարձում է Ալիևին, Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ սպառնալիք համարում

«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները տխրեցնում են մեզ», - այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։ Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը քննադատել էր Իրանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով լայնածավալ զորավարժությունների անցկացման փաստը։ «Այն ձևը, որով Ադրբեջանի նախագահը արտահայտեց իր տեսակետը, անակնկալ էր, քանի որ երկու երկրների միջև առկա են բարիդրացիական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, առկա են նաև ամենաբարձր մակարդակում կապ պահպանելու հնարավորություններ», - հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ հենց Ադրբեջանի համար, հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից մեկը՝ գնդապետ Հոսեին Փուրէսմայիլը։ «Նորագույն պատմությունը ցույց է տալիս՝ ինչ ճակատագրի են արժանանում այն առաջնորդները, որոնք վստահում են Միացյալ Նահանգներին ու իսրայելական կողմին», - ըստ «Մեհր» գործակալության, ասել է իրանական էլիտար զորամիավորման հրամանատարը։

Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքպուրը նախազգուշացրել է հարևաններին, որպեսզի նրանք թույլ չտան «սիոնիստական ռեժիմին օգտագործել իրենց երկիրը որպես ապաստան»՝ հայտարարելով, որ «հարևան կառավարություններն ավելի լավ գիտեն, թե ինչու է Իրանը զորավարժություններ անցկացնում սահմանային շրջաններում»: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում չի հանդուրժի իր հարևանների տարածքների վերածումը «սիոնիստական ռեժիմի ներկայության և գործունեության ապահով ապաստանի ու բազայի»:

Ինչպես նշում է Tasnim-ը, չնշելով Ադրբեջանին, որի նախագահը մտահոգություն է հայտնել ընդհանուր սահմանի մոտ իրանական զորավարժությունների վերաբերյալ, ԻՀՊԿ գեներալն ասել է. «Մենք չենք կարող համաձայնել այն բանի հետ, որ որոշ երկրներ, գտնվելով երրորդ երկրների ազդեցության տակ, սադրիչ մեկնաբանություններ են արել Իսլամական Հանրապետության ռազմական պատրաստականության բարձրացման վերաբերյալ։ Հարևան կառավարությունները որևէ մեկից ավելի լավ գիտեն Իրանի զորավարժությունների պատճառների մասին»,- հավելել է նա: Փակպուրը, քննադատելով Ադրբեջանին, որը Իսրայելի մարտական անօդաչու թռչող սարքերն օգտագործել է Հայաստանի հետ վերջին պատերազմի ժամանակ, ասել է, որ Իրանի հարևանները պետք է թույլ չտան, որ նման «սիոնիստական ռեժիմը իրենց երկիրն օգտագործի չար ու հանցավոր նպատակների համար»: «Կասկած չկա, որ սիոնիստական ռեժիմը օգնում և աջակցում է տարածաշրջանի որոշ երկրներին՝ մահմեդական երկրների միջև տարաձայնություններ ստեղծելու համար»,- ասել է նա:

Նա նախազգուշացրել է, որ երկրների միջազգային սահմաններին ցանկացած խնդիր անպայման նոր հակամարտություններ և լարվածություն կառաջացնի, հատկապես, եթե նման խնդիրները ստեղծվեն իսրայելական ռեժիմի նպատակներին ծառայեցնելու համար: «Մենք երբեք թույլ չենք տա հարևան երկրին նման խնդիրների ստեղծման և տարածման համար աղբյուր և բազա դառնալ»,- ընդգծել է նա:

Հարևան պետությունների սահմանների ցանկացած փոփոխություն կանխելուն ուղղված ջանքերը Իսլամական Հանրապետության առաջնահերթ քաղաքականություն անվանելով՝ հրամանատարը նշել է. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն խաթարում է մեր ներքին անվտանգությունը, և դա միշտ համարել ենք կարմիր գիծ: Ուստի, բնական է, որ մենք սրա հանդեպ անտարբեր չենք մնա»:

Միջազգային մամուլը՝ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին

Միջազգային մամուլն ակտիվորեն անդրադառնում է Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությանը՝ իրանական զորավարժությունների լույսի ներքո, որոնք մեկնարկեցին այսօր Ադրբեջանի հետ սահմանին:

Ըստ Bloomberg-ի, «Իրանը մտավախություն ունի Իսրայելի կապերից Ադրբեջանի հետ, որը հրեական պետության նավթի խոշոր արտահանողն է հրեական պետություն: Իր հերթին, Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է անօդաչու թռչող սարքեր և այլ բարձր տեխնոլոգիական զենքեր, որոնք Հայաստանի հետ անցյալ տարվա պատերազմում օգնել են Բաքվին ռազմական հավասարակշռությունն իր օգտին փոխել:Իրանական վարժանքները ստացել են «Հեյբարի նվաճողներ» անվանումը, որը կարող է հղում լինել մահմեդականների և այդ տարածքի հրեական համայնքի միջև ներկայիս Մեդինայի յոթերորդ դարի ճակատամարտին: Զորավարժությունները կանցկացվեն ավելի ու ավելի լարված տարածաշրջանում, որտեղ Իրանը ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների մեջ է 2015-ի միջուկային գործարքի պատճառով, որից Վաշինգտոնը հրաժարվել էր երեք տարի առաջ՝ մինչ Թեհրանի դեմ կրկին կոշտ պատժամիջոցներ մտցնելը: Նրա վերածննդի շուրջ բանակցությունները շարունակվում են ամիսներ, և Իսրայելը համաձայնության հակառակորդն է: Իրանը իր վաղեմի թշնամուն մեղադրել է այն բանում, որ նա կանգնած է իր միջուկային օբյեկտների վրա մի քանի հարձակումների հետևում, այդ թվում՝ անցյալ տարի իրանցի ականավոր գիտնականի սպանությունը: Իսրայելը ոչ հաստատել, ոչ հերքել է իր դերը որևէ միջադեպում: «Ադրբեջանի հետ սահմանին Իրանի կողմից հսկայական ռազմական տեխնիկայի տեղակայումը տագնապալի նշան է` հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների վատթարացումը:

Ադրբեջանի հետ Իրանի սովորաբար ջերմ հարաբերությունները վերջին մեկ տարվա ընթացքում տատանումներ ապրեցին, հատկապես Հայաստանի հետ Ադրբեջանի պատերազմից հետո: Բացի այդ, Ադրբեջանը, ռազմական օգնություն ստանալով Իսրայելից, նյարդայնացրեց Իրանին:

Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը վերջերս սրվեց, երբ Ադրբեջանը սկսեց Հայաստանի հարավով անցնող իրանական բեռնատարներից վճար գանձել: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններում պառակտում է տեղի ունեցել: Ի լրումն դրա, հաշվի առնելով Իրանի լայնածավալ զորավարժությունները, տպավորություն է ստեղծվում, որ Իրանը պատրաստվում է պատերազմի»,- գրում է Global Village Space-ը:

Իսրայելական մամուլը նույնպես չի շրջանցել այս իրավիճակը: The Jerusalemalim Post-ը մեջբերում է կատարում իրանական Kayhan թերթից, որը կապված է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ, ով հոդված էր հրապարակել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Իսրայելի միջև «անտեսանելի դաշինքի» դեմ՝ պնդելով, որ այն կարող է ունենալ «լուրջ ազդեցություն» ունենալ Իրանի և տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական կշռի վրա: «Նյութի հեղինակը գրում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է իմանան, որ «Իրանը կարող է կանխել նրանց դավադրությունը՝ նրանց համար ցավալի կերպով»»:

Թեման ակտիվորեն քննարկվում է նաև թուրքական ԶԼՄ-ներում, որտեղ իրանցի պաշտոնյաների մեկնաբանությունները անվանվում են «վրդովեցուցիչ, ամբարտավան և անամոթ»: Թուրքական պետական TRT հեռուստաալիքն իր պորտալում հրապարակել է այս թեմայով հոդված, որում Իրանի դիրքորոշումը կապում է այն բանի հետ, որ Իրանը «դժգոհ է 44-օրյա պատերազմի արդյունքից»: «Ի սկզբանե և մինչ այժմ Թեհրանը լուռ աջակցում էր հայերին ադրբեջանցիների դեմ, մինչդեռ Ադրբեջանում շիա մեծամասնություն է, ինչպես Իրանում: Թեհրանը աջակցել է Երևանին մի շարք պատճառներով, սակայն դրանցից մեկը կապված է Արևմտյան Ասիայով Իրանի առևտրային երթուղու հետ»,- գրում է հեղինակը: Բացի այդ, նշվում է, որ իրանական զորավարժությունները պատասխան են Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի վերջին համատեղ վարժանքներին, ինչպես նաև «ուղերձ են Իրանում ադրբեջանական բնակչության մեծ մասին»:

«Իրանցիները սոցիալական ցանցերում հայտնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են պատերազմի եզրին հայտնվել», - գրել է Iran International-ը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերի իրանական հատվածում իրավիճակի վերաբերյալ արձագանքներին: «Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն իր սահմաններում և վճռականորեն դիմադրելու է իր հակառակորդների թշնամական թիրախներին: Զգուշացնելով նրանց, ովքեր ցանկանում են ապակայունացնել Իրանի հյուսիսային սահմանները՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ կանխելու թշնամիների դավադրությունները», - սեպտեմբերի 29-ին Twitter-ի էր էջում հայտնել է ԻՀՊԿ-ն:

Միևնույն ժամանակ՝ Twitter-ի մի քանի օգտահաշիվներում տեղադրվել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում պատկերված են դեպի Իրանի սահման շարժվող ռազմական մեծ շարասյուները: «Sharq» թերթի վերլուծաբան Սալար Սեյֆը գրել է. «Մենք ականատես ենք Իրանի ամենամեծ ռազմական արշավախմբին՝ 1980-ականներին Իրան-իրաքյան պատերազմից ի վեր: Եթե թշնամին ցանկանում է հարձակվել և գրավել հայկական գավառը, Իրանը ընդառաջ քայլ կանի այս դավադրությունը տապալելու համար»:
Twitter-ի իրանցի օգտատեր Հոսեյն Մահմուդի Ասլը, որի օգտահաշվին հետևում են իրանցի ամենահայտնի լրագրողները, գրել է. «Սպասեք պանթյուրքական ցանցի հետապնդումներին և Թուրքիայի լրտեսների՝ Իրան ներթափանցմանը»: Azariha օգտահաշիվը, ինչպես նաև մի քանի այլ ալիքներ տեղադրել են իրանական ռազմական ավտոշարասյան տեսագրությունը և գրել. «Սա իրանական ռազմական տեխնիկայի զանգվածային տեղակայում է հյուսիսային բռնապետության հետ սահմաններին, եթե այն աննշան սխալ թույլ տա»:

Ռազմական վերլուծաբան և Tasnim լրատվական գործակալության նախկին խմբագիր Հոսեյն Դալիրիանը գրել է. «Միայն պատկերացրեք, որ պատերազմ սկսվի Ադրբեջանի Հանրապետության հետ: Իսլամական Հանրապետությունը կարող է արձակել 1000 բալիստիկ հրթիռ և խոցել 1000 առանցքային կետ: Պատերազմը կավարտվի մեկ օրում: Այլ տեխնիկա օգտագործելու ժամանակ չի լինի: Ուշադրություն մի դարձրեք (ադրբեջանցի պաշտոնյաների) պարծենկոտությանը»: Նա նկատի է ունեցել ադրբեջանցի պատգամավորի ելույթները, ով հայտարարել է, որ Իրանը պետք է ջնջվի երկրի երեսից:

Ավելին՝ այստեղ

Կրակոցներ, արտակարգ իրավիճակ ԵղեգնաձորումՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո ՄոլոդոյըCrocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործովUcom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան
Ամենադիտված