ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է


Մանդատագողը

Վերլուծություն

Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մտադիր է ՏԻՄ առաջիկա ընտրություններում վերընտրվել։ Ասլանյանի կատարմամբ ականատեսն ենք լինելու հերթական քաղաքական «մաստեր-կլասսին»։ Նա շարունակում է մնալ ՀՀԿ անդամ, բայց տեղական ընտրություններին մասնակցելու է ոչ թե հարազատ կուսակցության համամասնական ցուցակով, այլ այս անգամ որոշել է քաղաքական «ամուսնություն» գրանցել «ընդդիմադիր օլիգարխ» Խաչատուր Քոքոբելյանի կուսակցության հետ(նոտար Մամիկոնը լավ է տիրապետում «մասնագիտական» մանիպուլյացիաներին)։

Սակայն այս թեմային կանդրադառնանք հաջորդ անգամ, իսկ հիմա պատմենք մեր «հերոսի» նախորդ՝ 2016-ի ընտրության մասին, երբ նա դեռ չէր ամաչում հանրապետական լինելուց, սակայն անգամ իշխանության մեծ աջակցության պարագայում քաղաքապետ դարձավ միայն մանդատագողության հետևանքով։ Ամեն ինչի մասին՝ հերթականությամբ։

Վանաձորում 2016-ի հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքային իշխանությունների ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել էր ՀՀԿ-ն՝ ստանալով ձայների 37.6%-ը (13 մանդատ): «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը զբաղեցրել էր երկրորդ տեղը (27.5%, 10 մանդատ)։ Երրորդ տեղը զբաղեցրել էր «Հայկական վերածնունդը»(ՕԵԿ) (13.34%, 5 մանդատ), չորրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը» (7.25%, 3 մանդատ): Անցողիկ 6 տոկոս շեմը հաղթահարել էր նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը (6.36%, 2 մանդատ)։

Մամիկոնի ոգևորությունը կարճ տևեց, որովհետև պարզվեց՝ «Լուսավորը», ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն որոշել են մեկ ճակատով հանդես գալ ու քաղաքապետի պաշտոնում առաջադրել Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստի թեկնածությունը։ Ամենապարզ մաթեմատիկական հաշվարկները հուշում էին, որ ընդդիմության միասնական թեկնածու Մարուքյանը ձայների 18-15 հարաբերակցությամբ հաղթելու էր հանրապետական Ասլանյանին։ Բայց․․․ Մամիկոն Ասլանյանը «հաղթեց»՝ ստանալով ավագանու 19 անդամի քվե։ Մամիկոնը, իշխանության թողտվությամբ ու աջակցությամբ, գործի էր դրել քրեական ու վարչական ռեսուրսը ու կարողացավ մանդատագողության միջոցով դառնալ Վանաձորի քաղաքապետ՝ այդպես էլ կառավարման ողջ ընթացքում չունենալով քաղաքական լեգիտիմություն, նույնանալով ոչ թե մրցակցային ընտրություններում հաղթած քաղաքապետի, այլ մանդատագողությամբ աթոռ զավթած ուզուրպատորի հետ։

Սա նաև ական էր կիսանախագահական կառավարումից խորհրդարանականին անցնող Հայաստանի քաղաքական համակարգի ընդերքում։ Եթե ՀՀԿ-ն Մամիկոնի պարագայում սկզբունքային գտնվեր, այդ ականը հետո չէր պայթի, այսպես ասած, հեղափոխության օրերին, երբ մանդատագողությամբ որոշեց զբաղվել նաև Նիկոլ Փաշինյանը՝ հանրապետական պատգմավորներին ստիպելով ստորագրել իր վարչապետ ընտրելու «ղազագիրը»։ Ի վերջո, ՀՀԿ-ն իր ծոցում չէր տաքացնի ևս մեկ դավաճանի, որն այսօր փախչում է հարազատ կուսակցությունից՝ նետվելով Փաշինյանի համերկրացի օլիգարխի կուսակցության գիրկը։

Արմեն Մուրադյան

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին
Ամենադիտված