ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկում Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր


«Փաշինյանն այլ ելք չունի». Ռուսական պարբերականի անդրադարձը

Վերլուծություն

Ռուսական gazeta.ru պարբերականի հրապարակման մեջ մեկնաբան Վլադիմիր Կուլագինը գրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հույս ունեն բանակցություններ վարել սահմանների շուրջ իրավիճակի կարգավորման թեմայով:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու ցանկության մասին: Gazeta.ru-ի հարցմանը մասնակից փորձագետների կարծիքով՝ Երևանն այլ ելք չունի, քան թշնամու հետ բանակցելը: Այլ եղանակով պարզապես հնարավոր չի լինի անվտանգություն երաշխավորել: Հակառակ դեպքում երկրին կսպառնան նոր ներքին ցնցումներ»,- գրել է Կուլագինը:

Հաջորդիվ հոդվածագիրը գրում է այդ հանդիպման նախադրյալների ու այն ազդակների մասին, որոնք ստացվում են թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմերից: Ապա նշել է, որ հատկանշական է, որ հոկտեմբերի 4-6-ը ՌԴ պաշտոնական այցով ժամանում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Կուլագինի խոսքով՝ իր զրուցակիցները կարծում են, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն անպայման կսկսվեն, և ամենաբարձր մակարդակով հանդիպումները բացառված չեն:

«Այսպես, հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ենթադրել է, որ միջնորդների միջոցով կողմերի միջև երկխոսություն հաստատելու անդրկուլիսային գործընթացն արդեն ակտիվորեն թափ է հավաքում»,- գրել է հոդվածագիրը:

Մեջբերելով հայ քաղաքագետի խոսքերը՝ նա նկատել է, որ երկու կողմերն էլ շտապելու իրենց պատճառներն ունեն:

«Ադրբեջանն ուզում է առավելագույնս սեղմ ժամկետներում մոնետիզացնել իր անցած տարվա հաջողությունն ու Հայաստանի տարածքով կոմունիկացիաներից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև խաղաղության պայմանագիր ստանալ, անցկացնել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա: Փաշինյանի կառավարությունն էլ իր հերթին շտապում է իրականացնել Բաքվի պահանջները, որպեսզի ինքն էլ հնարավորություն ստանա օգտվել ադրբեջանական կոմունիկացիաներից: Բացի դրանից, Թուրքիայի պահանջներից մեկն էլ հենց այդ է, որպեսզի կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները»,- ասել է քաղաքագետը:

Երևանում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողի հետ զրույցում ասել է, որ Երևանի ու Բաքվի օրակարգում թեպետ շատ հարցեր կան, նրանց դիրքորոշումները գրեթե ոչ մի հարցում չեն համընկնում: Փորձագետի կարծիքով՝ Բաքուն ճնշման շատ լծակներ ունի, ինչը վատացնում է Հայաստանի դիրքերը: Վերլուծաբանը կարծում է, որ թեպետ 100 տոկոսանոց վստահություն չկա, երկու երկրների առաջնորդների հանդիպումը լրիվ իրատեսական է:

«Հայաստանը քիչ ռեսուրսներ ունի՝ բանակցությունների սեղանի շուրջ իր շահերը պաշտպանելու համար, բայց պարտվողական քայլերի գնալը, որոնք հասարակությունը կարող է ընդունել՝ որպես աղետալի, վտանգավոր է ցանկացած առաջնորդի համար: Փաշինյանի համար մանևրելու դաշտը շատ փոքր է, բայց այն կա»,- կարծում է փորձագետը:

Այս տեսակետի հետ համաձայն է նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը:

«Փաշինյանը ստիպված է ցանկացած միջոցով նստել բանակցությունների սեղանի շուրջ թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմի: Բայց եթե նոր լուրջ զիջումներ կլինեն, ապա Փաշինյանին չեն ների նաև Ղարաբաղի կորուստը… Եվ եթե չապահովվի ներկայիս սահմանների անվտանգությունը, Փաշինյանի տակի աթոռն առավել մեծ թափով կերերա: Բացի դրանից, նոր արտաքին քաղաքական պարտությունները Փաշինյանի դեմ համախմբվելու բոլոր չբավականացնող խաղաքարտերը կտան ընդդիմադիրներին»,- ներքաղաքական գործոնի մասին է հիշեցնում փորձագետը:

Միևնույն ժամանակ, Մուխանովի կարծիքով, Բաքուն հանդես է գալիս ուժի դիրքերից, որպես պատերազմում հաղթող կողմ, և դրա համար էլ կշարունակի թելադրել իր պայմանները:

«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտ այլևս չկա: Երևանի համար դա այդպես չէ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին ու այնտեղ ապրող հայ ազգաբնակչության անվտանգությանը, անգամ, եթե այնտեղ հիմա 100 000-ից քիչ բնակչություն կա: Բաքուն կշարունակի ճնշում գործադրել Երևանի համար Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»,- վստահ է Մուխանովը:

Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանին, որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավորի, ձեռնտու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությունը:

«Անկասկած, Ռուսաստանը դա ուզում է: Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցող ուղիղ շփումները հենց ՌԴ-ի և այլ 3-րդ կողմերի միջոցով են ընթանում: Բոլոր արտաքին ուժերին, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, պետք են տարածաշրջանում հանգստությունն ու կայունությունը»,- եզրակացնում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ միայն այդ ուղիղ հանդիպման փաստը կցնցի հայ հասարակությանը, սակայն հավանաբար ամեն ինչ կավարտվի փողոցային ակցիաներով:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ եթե հայ հասարակությունն ու քաղաքական էլիտան մաքսիմալ անկեղծ լինեին, նրանք կընդունեին, որ Հայաստանը գործող իշխանության ձեռքով արդեն վերածվել է «Հարավկովկասյան Սիրիայի»:

«Ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում բախվում են մի կողմից՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Իրանի շահերը: Եվ այնտեղ, և այստեղ գտնվում են այլ երկրների զորքեր, իսկ առաջնորդը չի վերահսկում ողջ տարածքը»,- զուգահեռներ է անցկացնում քաղաքագետը՝ նշելով, որ հայկական պետականության համար կարող է կործանարար լինել Փաշինյանի այն հույսը, թե հետագա իրադարձությունների խաղաղ զարգացումը հնարավոր է բացառապես Ռուսաստանի և Իրանի ուժերի միջոցով:

Վադիմ Մուխանովն էլ հիշեցնում է, որ սեպտեմբերի վերջին Ալիևը ռուս խաղաղապահների նկատմամբ է պրետենզիաներ ներկայացրել այն բանի համար, որ օտարերկրացիներ են ներթափանցում իբր թե Ադրբեջանի տարածք: Բայց այդ ժամանակ ընդհանուր առմամբ նա դրական է գնահատել ռուս խաղաղապահ կոնտինգենտի աշխատանքը:

«Հիմա երաշխիքներ չկան, որ 5 տարի անց նրանք պատրաստ կլինեն երկարաձգել Ղարաբաղում խաղաղապահների մանդատի ժամանակը: Իսկ առանց այդ գործոնի Հայաստանի համար իրավիճակը, իհարկե, կփոխվի ամբողջովին, դեպի վատը, բնականաբար»,- պոտենցիալ ռիսկի մասին է խոսում ռուս փորձագետը:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում
Ամենադիտված