Զանգեզուրի միջանցքի թեմա չի՛ կարող լինել. Իրանի ԱԳ նախարարի հետ սա փաստել ենք. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
TV«Իրանի ԱԳ նախարարի հետ լուրջ հարցեր ենք քննարկել: Ուզում եմ ասել՝ այս այցն ու խոսակցությունը վերաբերել է ոչ միայն երկկորղմ հարաբերություններին, այլև տարածաշրջանային նշանակություն է ունեցել»,- Ազգային ժողովում ի պատասխան պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ Իրանի հետ կապված և տարածաշրջանային այլ հարցերին՝ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա ասաց, թե ողջունում է Իրանի դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ ու, ընդհանրապես, այն բոլոր դրական ազդակները, որ ստանում են այս առնչությամբ:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ քննարկում է եղել նաև «այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ: «Փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա ու չի կարող լինել այդպիսի թեմա»,- ասաց նա:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, թե ակնհայտ է՝ Իրանը լուրջ տարածաշրջանային ռեգիոնալ ու գլոբալ դերակատարում ունի: