Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Քաղաքականություն«Ադրբեջանական կողմը միշտ բաց է երկխոսության համար, և Ադրբեջանը նախընտրում է ցանկացած տարաձայնություն լուծել բանակցությունների միջոցով: Հետկոնֆլիկտային փուլում մենք բազմիցս հայտարարել ենք հայկական կողմի հետ բանակցությունների պատրաստակամության մասին»,-այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։
«Օգտակար ենք համարում հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպում նորից անցկացնել», - ասել է Աբդուլաևան:
Ավելին՝ այստեղ