Ոչ հայախոս անձինք նկարահանում են Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտը. օգտատերն ահազանգում է, ոստիկանությունը մեկնաբանում
BlogՄարիաննա Ղահրամանյան ֆեյսբուքյան օգտատերն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարկել, և գրել էր, որ ոչ հայախոս անձինք նկարահանում են Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտը։ «Հեռախոսի օբյեկտիվը ուղիղ թունելի վրա էր, որով շարժվում էր վագոնը, նկարեց ամբողջ ընթացքը։ Նրանց ուղեկցում էր երրորդ անձը, որի նշանով եռյակը իջավ մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանում»,- նշել է օգատատերը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն ասաց, որ չի կարող որևիցե մեկնաբանություն տալ, որևիցե մի բան իմանալու դեպքում լրացուցիչ ինֆորմացիան կտրամադրվի։ Նա տեղեկացրեց նաև որ այս դեպքի մասին տեղեկացվել են ուժային կառույցները։
Ոստիկանությունից էլ մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ Մետրոպոլիտենի պահպանության բաժնում այժմ ուսումնասիրություն է հիմա կատարվում, հավելյալ տեղեկություններ լինելու դեպքում կհրապարակվի։