Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-
Կաստեխոնին՝ Ազգային տոնի առթիվ:
Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝
Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանը մեծապես արժևորում է փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-իսպանական հարաբերությունները: Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ
Ձեր երկրին՝ շարունակական բարգավաճում և առաջընթաց»։